Հրատարակվել է «Ակնարկ՝ իմամների կյանքին» գրքի ռուսերեն թարգմանությունը
Ահլ-ալ Բեյթի Համաշխարհային Համագումարի հրատարակությունների ջանքերով ռուսերեն է թարգմանվել և հրատարակվել նահատակ Մոթահարիի «Ակնարկ իմամների կյանքին» գիրքը։
Լրահոսի այս բաժնում կանդրադառնանք մի շարք գրքերի, այդ թվում՝ Պակիստանի վերաբերյալ ԻԻՀ առաջնորդի տեսակետի մասին գիրքը, ընդդիմության ու ցուցարարների հետ շփվելու մասին գիրքը, Նահատակ Յահյա Սինվարի երկրորդ գրքի պարսկերեն թարգմանությանը և ռուս ինքնության մասին գիրքը։
Հրատարակվել է «Ակնարկ՝ իմամների կյանքին» գրքի ռուսերեն թարգմանությունը
Ահլ-ալ Բեյթի Համաշխարհային Համագումարի հրատարակությունների ջանքերով ռուսերեն թարգմանվել և հրատարակվել է նահատակ Մոթահարիի «Ակնարկ իմամների կյանքին» գիրքը։
Գիրքը ներկայացնում է իմամների կյանքի մասին պատմող մի շարք հոդվածներ և այդ թեմայով հեղինակի մի քանի ելույթները
Լույս է տեսել Պակիստանի վերաբերյալ ԻԻՀ առաջնորդի տեսակետների մասին գիրքը
Վերջերս Իրանի «Մոսաֆ» հրատարակչությունը լույս է ընծայել «Սուրբ հող» գիրքը, որն իր անունը ստացել է Պակիստանի օրհներգի առաջին բառերից։ Գիրքը ներառում է Պակիստանի մասին Իսլամական հեղափոխության առաջնորդի հայտարարությունները։
Գրքի հեղինակը Պակիստանի հարցերով փորձագետ Մոհամմադ Ռեզա Քամիլին է։ Նա ներկայացրել է մեկնաբանություն՝ Իրանի և Պակիստանի պատմական, մշակութային, կրոնական և ռազմավարական հարաբերությունների մասին։
Փեշավարում Իրանի մշակութային տան ղեկավար Հոսեյն Չաղմին անդրադարձել է այս գրքի կարևորությունը և այն բնութագրել որպես Պակիստանի հանդեպ հեղափոխության առաջնորդի սիրառատ վերաբերմունիք խորհրդանիշ:
Գիքրը թարգմանվել է ուրդու լեզվով և առաջիկայում լույս կտեսնի նաև այդ թարգմանությունը։
Գիրք՝ ընդդիմության ու ցուցարարների հետ շփման մասին
«Ընդդեմ ընդդիմախոսների և ցուցարարների» գիրքը, որն անդրադառնում է ընդդիմախոսների և ցուցարարների հետ իմամ ԱԼիի վերաբերմունքինլ, պրոֆեսոր Մոհամմադ Սորուշ Մահալաթիի 2023 թվականին հրատարակված դասախոսությունների ժողովածուն է։
Անդրադառնալով հավատքի, բարոյականության և իրավագիտության հարցերում ամայադական և ալավիական իսլամի հիմնարար տարբերություններին, Սորուշ Մահալաթին այդ տարբերություններից մեկը համարում է մարդկանց նկատմամբ վերաբերմունքը։
Նա նշում է․ «Իմամ Ալին «Նահջ օլ-Բալաղե» գրքում ասում է, որ Օմայադներն իրենց համարում էին ժողովրդի տերը, և բնականաբար, եթե մի կողմը տերն է, մյուս կողմը դառնում է ստրուկ և հպատակ:
Լույս է տեսել նահատակ Յահյա Սինվարի երկրորդ գրքի պարսկերեն թարգմանությունը
Նահատակ Յահյա Սինվարի հեղինակած «Սինաֆուր» գիրքը, որը պարսկերենի է թարգմանել Ասմա Խաջեհզադեն, հրատարակվել է «Քեթաբեսթան» հրատարակչության կողմից։
Ավելի վաղ պարսկերենի էր թարգմանվել ու հրատարակվել Սինվարի «Էշն ու մեխակը» գիրքը։
Լույս է ընծայվել Մեհդի Սանաիի՝ ռուսական ինքնության թեմայով գիրքը
«Նեգահե Մոասեր» հրատարակչությունը լույս էընծայել Մեհդի Սանաիի՝ «Նեոկոնսերվատիզմը Պուտինի ժամանակաշրջանում» 500 էջանոց գիրքը։
Գիրքն անդրադառնում է Ռուսաստանի պատմությունը ոչ թե ընդհանուր, այլ ինքնության ձևավորման փուլերի տեսանկյունից, այնուհետև կենտրոնանում Ցարական Ռուսաստանի՝ որպես անկախ պետության առաջացման վրա։
Գիրքը խոսում է Ռուսաստանի և այդ երկրի հետ կապված քաղաքական և սոցիալական զարգացումների մասին։ Ռուսաստանը դիտվում է ոչ միայն որպես աշխարհագրություն, այլև որպես պատմություն, իսկ ռուս մարդը դիտվում է ոչ միայն որպես ռասայի ներկայացուցիչ, այլ նաև որպես ինքնություն: