Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի վարչապետները կքննարկեն սահմանային խնդրները
(last modified Tue, 07 Jan 2025 14:29:11 GMT )
Հունվար 07, 2025 17:59 Asia/Tehran
  •  Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի վարչապետները կքննարկեն սահմանային խնդրները

Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարները կհանդիպեն հունվարի 8-ին։

«Նախարարների կաբինետի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Ադիլբեկ Կասիմալիևն այս տարվա հունվարի 8-ին կհանդիպի Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովի և Տաջիկստանի Հանրապետության վարչապետ Կոհիր Ռասուլզոդայի հետ։ Եռակողմ հանդիպումը տեղի կունենա Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի պետական սահմանների խաչմերուկում»,- ասվում է Ղրղզստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունը նշում է, որ բանակցությունները կանցկացվեն Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի նախագահների միջև պետական սահմանների վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ։

Ղրղզստանը սահմանակից է Չինաստանին, Ղազախստանին, Տաջիկստանին և Ուզբեկստանին։ ՉԺՀ-ի և Ղազախստանի հետ սահմանային բոլոր վիճելի հարցերը լուծվել են մի քանի տարի առաջ: Համապատասխան պայմանագրեր ուզբեկական և տաջիկական կողմերի հետ հնարավոր է եղել կնքել միայն 2023 և 2024 թվականներին։

shantnews.am