Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն. ՀԱՊԿ շտաբի պետ
https://parstoday.ir/hy/news/world-i228684-Կովկասյան_տարածաշրջանում_իրավիճակը_մնում_է_անկայուն._ՀԱՊԿ_շտաբի_պետ
Իրավիճակը կովկասյան տարածաշրջանում մնում է անկայուն, շարունակվում է այն կարգավորելու գործընթացը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 30, 2025 12:23 Asia/Tehran
  • Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն. ՀԱՊԿ շտաբի պետ

Իրավիճակը կովկասյան տարածաշրջանում մնում է անկայուն, շարունակվում է այն կարգավորելու գործընթացը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը:

Առանցքային է մնում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումը։

«Հարավային Կովկասում լարվածությանը նպաստում են արևմտյան երկրների փորձերը՝ ամրագրելու իրենց ազդեցությունը տարածաշրջանում», - ասել է նա։

Սերդյուկովը նաև նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մեծացնում է ռազմական ակտիվությունը Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ, ՀԱՊԿ սահմաններին ՆԱՏՕ-ի զորքերի վերախմբավորման ժամկետները կրճատելու նպատակով կատարելագործում է տարածաշրջանում առկա օպերատիվ սարքավորումները:

Պաշտոնյայի գնահատմամբ, միացյալ շտաբի և ՀԱՊԿ աշխատանքն, ընդհանուր առմամբ, անցած տարի իրականացվել է համաշխարհային գործընթացներում անկայունության և տուրբուլենտության շարունակական ուժեղացման, ինչպես նաև գլոբալ քաղաքականության մեջ աճող հակասությունների պայմաններում, ինչն էական ազդեցություն է ունեցել կոնֆլիկտային ներուժի վրա:

arm.sputniknews