Ինչու են աֆրիկյան երկրները վտարում ֆրանսիացի զինվորներին
(last modified Sat, 08 Feb 2025 06:48:12 GMT )
Փետրվար 08, 2025 10:18 Asia/Tehran
  • Ինչու են աֆրիկյան երկրները վտարում ֆրանսիացի զինվորներին
    Ինչու են աֆրիկյան երկրները վտարում ֆրանսիացի զինվորներին

Աֆրիկյան երկրներից ֆրանսիացի զինվորներին արտաքսելու դոմինոյի էֆեկտը շարունակվում է։ Առաջիկա շաբաթներին ֆրանսիացիները նույնպես դուրս կգան Փղոսկրի Ափից։

Փղոսկրի Ափի նախագահ Ալասան Ուատարան վերջերս հայտարարեց, որ 2025 թվականի առաջին եռամսյակում ֆրանսիական զորքերը փետրվարի 20-ին դուրս կբերվեն այդ երկրից։ 

Pars Today-ի հաղորդմամբ՝ վերջին տարիներին աֆրիկյան երկրներն իրար հետևից արտաքսում են ֆրանսիական զորքերին։ Փարիզը տասնամյակներ շարունակ ուղղակիորեն և անուղղակիորեն վերահսկել  է աֆրիկյան երկրների մեծ մասը, Արևմտյան Աֆրիկայի երկրները: Այս ժամանակահատվածում Փարիզը ոչ միայն օգտվել է բազմաթիվ աֆրիկյան երկրների բնական հարստությունից և ռազմավարական դիրքից, այլև ընդլայնել է իր գերիշխանությունը մայրցամաքի տարբեր երկրների նկատմամբ՝ իր ռազմական ներկայության միջոցով՝ անվտանգության հաստատմանը և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարին օգնելու պատրվակով:
Չնայած Ֆրանսիայի վարած քաղաքականություններին, վերջին տարիների ընթացքում, քաղաքական իրազեկության աճին զուգահեռ և տարբեր աֆրիկյան հասարակություններում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում, մայրցամաքի շատ երկրներ այլևս չեն ընդունում Ֆրանսիայի և այլ երկրների ներկայությունը և նրանց գաղութատիրական քաղաքականությունը: Այս երկրները, որոնց մեծ մասը վերապրել է գաղութատիրության դարաշրջանը և դրա հետևանքով առաջացած ցավն ու տառապանքը, այսօր բռնել է աճի և զարգացման ուղին։ 
Անցած տարվա ընթացքում աֆրիկյան տարբեր երկրներից ֆրանսիացի զինվորների արտաքսման սկիզբը, Աֆրիկայում Ֆրանսիայի քաղաքականության քննադատությունը, տարածաշրջանային համագործակցության հարթակների ստեղծումը և տարածաշրջանային ու աշխարհի այլ երկրների հետ առևտրային, տնտեսական և քաղաքական փոխանակումների ընդլայնումը վկայում են, որ աֆրիկյան երկրներն այլևս չեն հանդուրժում Փարիզի գաղութային քաղաքականությունը։  
Չադի նախագահ Աբդելռահման Ղուլամալլան հայտարարել է.«Ֆրանսիայի առաջնորդները պետք է հասկանան, որ պետք է հարգեն Աֆրիկայի ժողովրդին»։
Անցած տարվա ընթացքում այս երկրների վարած քաղաքակլանությունը եղել է այնպիսին, որ ֆրանսիացի պաշտոնյաները ստիպված են եղել ընդունել  Աֆրիկայի քաղաքական և սոցիալական ասպարեզում տեղի ունեցած հիմնարար փոփոխությունները։ Ինչպես վերջերս ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը. «Աֆրիկան փոխվում է, քանի որ փոխվում են հասարակական կարծիքը և կառավարությունները»:
Ֆրանսիացի զինվորների արտաքսման գործընթացը, որը սկսվել է Մալիից և շարունակվել   Նիգերում, Նիգերիայում, Չադում, Սենեգալում և Բուրկինա Ֆասոյում, այժմ հասել է Փղոսկրի Ափ: Այս երկրները պաշտոնապես վտարել են ֆրանսիական զորքերին, փակել են ռազմական բազաները Փարիզում և կոչ են արել ճանաչել աֆրիկյան պետությունների անկախությունն ու կամքը՝ փոխադարձ հարգանքի հիման վրա։
Միջազգային քաղաքականության ավստրիական ինստիտուտն այս կապակցությամբ գրել է. «Ֆրանսիացի զինվորներին արտաքսելու աֆրիկյան երկրների գործողությունները  անկախության ձգտման և ազգային ինքնիշխանության ընդգծման ավելի լայն գործընթացի մի մասն է»:
Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի գիտաշխատող  Ջենաբու Սիսեն աասում է. «Աֆրիկայում ռազմական ներկայությունը ֆրանսիական կոշտ ուժի վերջին խորհրդանիշներից մեկն էր, որն այժմ թուլացել է»։
Նոր դարաշրջանում աֆրիկյան երկրները փորձում են պաշտոնապես հայտարարել եվրոպական գաղութատերերի դարաշրջանի ավարտը մայրցամաքում, հատկապես Ֆրանսիան՝ որդեգրելով հակագաղութային քաղաքականություն և դառնալով միջազգային համակարգում անկախ ու հզոր դերակատարներ։
Այս մասին շվեյցարական Le Thann թերթը գրել է.«Վերջին տարիներին Աֆրիկա մայրցամաքը շատ արագ սոցիալական ու քաղաքական փոփոխություններ է կրել։ Աֆրիկյան հասարակության զարթոնքի և իրազեկման գործընթացը խաթարել է մայրցամաքի ավանդական եվրոպական ընկալումները: Աֆրիկացի երիտասարդներն այսօր պահանջում են ավելի մեծ ժողովրդավարություն և իրենց ռեսուրսների արդար բաշխում և դեմ են աֆրիկյան երկրների հսկայական հարստությունը Արևմուտքին հանձնելուն։