Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները
https://parstoday.ir/hy/news/world-i229318-Թուրքիայի_և_Ադրբեջանի_արտգործնախարարները
Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2025 12:52 Asia/Tehran
  • Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։

Հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

«Նախարար Բայրամովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում առկա իրավիճակի մասին»,-ասված է հաղորդագրությունում։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, կողմերը մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Գազայի հատվածում և Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք ասպեկտներ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, տրանսպորտի և կապի ոլորտներում, ինչպես նաև անվտանգության ոլորտում։

panorama.am