«Օսասունայի» և «Ռեալի» երկրպակուների կարմիր քարտը Իսրայելին
-
Իսպանական «Օսասունա» ակումբի երկրպագուները, շաբաթ երեկոյան Մադրիդի «Ռեալի» դեմ այս թիմի ֆուտբոլային հանդիպման ժամանակ կոչ են արել վերջ տալ Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի կատարած հանցագործություններին
Pars Today- Իսպանական «Օսասունա» ակումբի երկրպագուները, շաբաթ երեկոյան Մադրիդի «Ռեալի» դեմ այս թիմի ֆուտբոլային հանդիպման ժամանակ կոչ են արել վերջ տալ Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի կատարած հանցագործություններին :
«Օսասունայի» երկրպագուները շաբաթ երեկոյան «Ռեալի» դեմ ֆուտբոլային հանդիպման ժամանակ ցուցապաստառների վրա գրել են. «Իսրայելին կարմիր քարտ ցույց տվեք»: Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ն, մեծ թվով իսպանացի երկրպագուներ նույնպես մարզադաշտ են ներկայացել Պաղեստինի դրոշով։
Այս երկրպագուները թռուցիկներ է բաժանել, որոնք խրախուսում են աջակիցներին բարձր պահել կարմիր թղթերը։
Այս հավաքական հրավերը պատճառ դարձավ, որ մի քանի րոպե անց մարզադաշտում կարմիր գույն հայտնվի՝ ի նշան Իսրայելի վտարման։
Մադրիդի «Ռեալը» շաբաթ գիշեր, իսպանական Լա Լիգայի արտագնա խաղում «Օսասունայի» դեմ՝ հավասար հաշվով ավարտեց խաղը և այս թիմի միավորները «Բարսելոնայի» հետ մոտիկացավ, ուստի «Ռեալը» իսպանական ֆուտբոլում առաջիկա շաբաթների ընթացքում աղյուսակի առաջնութիւնը կորցնելու վտանգի տակ է։
Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի 15-ամսյա հարձակումների հետևանքով նահատակվել է ավելի քան 48 հազար և վիրավորվել ավելի քան 111 հազար պաղեստինցի։