Զելենսկի՝ «երկու կողմից մերժվածը»
https://parstoday.ir/hy/news/world-i229340-Զելենսկի_երկու_կողմից_մերժվածը
Այն բանից հետո, երբ ԱՄՆ և ՌԴ նախագահները քննարկեցին ուկրաինական հակամարտության դադարեցումն առանց Կիևի պահանջները հաշվի առնելու, Վլադիմիր Զելենսկին հիասթափվել է Սպիտակ տան դիրքորոշումից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2025 07:31 Asia/Tehran
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի 
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի 

Այն բանից հետո, երբ ԱՄՆ և ՌԴ նախագահները քննարկեցին ուկրաինական հակամարտության դադարեցումն առանց Կիևի պահանջները հաշվի առնելու, Վլադիմիր Զելենսկին հիասթափվել է Սպիտակ տան դիրքորոշումից։

Փետրվարի 12-ին կայացած Թրամփ-Պուտին հեռախոսազրույցում քննարկվել են տարբեր հարցեր, որոնցից ամենագլխավորը եղել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելը։
Թեև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված անուղղակի ուղերձում ասել է, որ Կիևը չի ընդունի որևէ համաձայնություն, որը ձեռք կբերվի առանց Ուկրաինայի մասնակցության, հաշվի առնելով Թրամփի և Պուտինի խորհրդակցությունները, առաջիկայում կմեկնարկեն  ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններն։
Փետրվարի 13-ին մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան, Լեհաստանը, Իտալիան, Իսպանիան, ինչպես նաև Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունն ու Եվրահանձնաժողովը, մի հայտարարությամբ իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինայի «անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը» և պատրաստակամություն են հայտնել «համագործակցել Ուկրաինայի հետ խաղաղության և արդարության հասնելու համար»։ Սա վկայում է այն մասին, որ այդ երկրները կողմ են, որ ԱՄՆ-ն բանակցի Ռուսաստանի հետ։ 
Ռուս-ուկրաինական պատերազմի ամենակարևոր պատճառներից պետք է նշել ՆԱՏՕ-ին միանալու  Կիևի ջանքերը, ինչն ըստ արևմտյան առաջնորդների հայտարարությունների, տեղի կունենա միայն պատերազմի ավարտի դեպքում։ 
Ամեն դեպքում, պատերազմը շարունակվում է, իսկ  եվրոպական երկրների ուշադրությունը գրավելու, ինչպես նաև ՆԱՏՕ-ին միանալու Զելենսկու ջանքերը հասել են փակուղի։ Պենտագոնի նոր ղեկավար Փիթ Հեգսեթը, ով իր առաջին արտասահմանյան այցը կատարել էր Գերմանիա՝   մասնակցելու Ուկրաինայի թեմայով ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը, հայտարարեց․ «Վաշինգտոնի կարծիքով՝ անհնար է, որ Ուկրաինայի սահմանները վերադառնան 2014 թվականի վիճակին»։
Ուկրաինայի ինքնիշխանության ներկայիս վիճակը իրանական՝ «երկու կողմից մերժվածը» ասացվածքի օրինակն է։ Ասացվածքը վերաբերում է մարդկանց, ովքեր հանգամանքների փոփոխության կամ սխալ որոշումներ կայացնելու պատճառով, առաջադիմելու փոխարեն, ավելի շատ կորուստներ են կրում և մնում են անորոշ իրավիճակում։