Վերլուծաբաններն արձագանքել են. Ինչպես Թրամփի սպառնալիքը դարձավ անարժեք պահանջ
-
Վերլուծաբաններն արձագանքել են. Ինչպես Թրամփի սպառնալիքը դարձավ անարժեք պահանջ
Pars Today – Վերլուծաբանները քննարկել են Գազայի վրա հարձակվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքի ձախողումը, այն դեպքում որ բոլոր սիոնիստ բանտարկյալները ազատ չարձակվեին։
Անցած երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հայտարարություն արեց՝ սպառնալով, որ Գազան դժոխք կդառնա եթե մինչև շաբաթ օրը (փետրվարի 15-ը) իսրայելցի բոլոր բանտարկյալներն ազատ չարձակվեն։ Եկավ շաբաթ օրը, և հրադադարի պայմանավորվածության համաձայն, ազատ արձակվեցին միայն երեք սիոնիստ գերիներ։
Ըստ Pars Today-ի, պաղեստինյան հարցերով փորձագետ «Մուհամմադ Մոհսեն Ֆայեզը» այս առնչությամբ գրել է. Թրամփի սպառնալիքներն ու հստակ ժամկետը գրավել են բազմաթիվ վերլուծաբանների ու լրատվամիջոցների ակտիվիստների ուշադրությունը։
Ոմանք նույնիսկ խոսում էին պատերազմական վիճակին վերադառնալու հնարավորության և շաբաթ օրվանից սկսած հրադադարի փլուզման մասին՝ հաշվի առնելով ՀԱՄԱՍ-ի կողմից բոլոր գերիներին ազատելու անհնարինությունը:
Ֆայեզը հավելել է. «Բայց ուրբաթ օրը, պարզ դարձավ, որ դժոխք չկա: Գազայի հատված ապրանքների և բեռնատարների հոսքն ակտիվացել է, և նույնիսկ այն օրվանից, երբ Աբու Ուբայդան դադարեցրել է համաձայնագիրը, միջինը 600 բեռնատար է մուտք գործել Գազայի հատված, ինչը երկու անգամ գերազանցում է նախկին միջինը։
Թրամփը ստել է․ Արտագաղթ չի լինելու
Այս առնչությամբ «Մուհամմադ Իմանին» իր գրառման մեջ գրել է. -Գազայի դիմադրության ուժը ստիպեց անգամ Իսրայելի վարչապետին անտեսել Թրամփի վերջնագիրը և տեղի տալ ՀԱՄԱՍ-ի կամքին՝ փոխանակել երեք սիոնիստ գերիների՝ 370 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։ ՀԱՄԱՍ-ը նշանակել է նահատակ Յահյա Սինվարի տան շրջակայքը երեք սիոնիստ բանտարկյալների ազատ արձակման համար, մինչդեռ ի պատասխան Թրամփի հայտարարության Գազան ժողովրդից դատարկելու մասին, պաստառներում գրված էր. «Չկա արտագաղթ, բացի դեպի Երուսաղեմ»:
Իմանին հավելել է. Նեթանյահուն նախընտրեց տեղի տալ ՀԱՄԱՍ-ի պահանջներին, քան վստահել Թրամփի խոսքերին և ընդունեց փոխանակումը: Այս կարևոր իրադարձության հետ զուգընթաց՝ Թրամփն ակնհայտորեն նահանջելով ասաց. «Այժմ Իսրայելը պետք է որոշի, թե ինչ է անելու շաբաթ օրը ժամը 12-ին։ Մենք կաջակցենք Իսրայելի ցանկացած որոշմանը»։
Պաղեստինցիների խիզախ դիմադրությունը
Լիբանանցի վերլուծաբան Ռոնի Ալֆան նույնպես բարձր է գնահատել Գազայում պաղեստինյան դիմադրության հաստատակամությունը տարածաշրջանի դեմ իսրայելական ռեժիմի մեկուկես տարվա անընդմեջ հարձակումների դեմ՝ ասելով. -Այս ռազմիկների զինամթերքը նրանց մարմիններն են, իսկ զենքերը՝ երիտասարդության ոսկորները, որոնք հրկիզում են իսրայելական տանկերն ու զրահամեքենաները։
Ռոնի Ալֆան ընդգծել է. «Ավելի քան մեկուկես տարի է, ինչ Արևմտյան Ասիայում իրեն ուժեղ համարող բանակը չի կարողանում հաղթել պատերազմում, քանի որ այս հողը նրանց չի պատկանում, և այս հողի պատմությունը ոչ մի կապ չունի օկուպանտների հետ։ Դիմադրության մարտիկները դուրս են գալիս ընդհատակից և ցնցում հողը բռնազավթիչների ոտքերի տակ»։