Վրաստանում չեն բացառել «3+3» ձևաչափին իրենց հետագա մասնակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i229472-Վրաստանում_չեն_բացառել_3_3_ձևաչափին_իրենց_հետագա_մասնակցությունը
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին չի բացառել ապագայում «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի աշխատանքներին երկրի մասնակցության հնարավորությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 20, 2025 19:23 Asia/Tehran
  • Վրաստանում չեն բացառել «3+3» ձևաչափին իրենց հետագա մասնակցությունը

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին չի բացառել ապագայում «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի աշխատանքներին երկրի մասնակցության հնարավորությունը:

«Ապագայում դա հնարավոր է, սակայն հիմա տվյալ հարցը չկա, այդ ձևաչափում Վրաստանի տնտեսական և քաղաքական մասնակցության շահագրգռվածության և պատրաստակամության նախադրյալներ չկան»,- լրագրողներին ասել է Վոլսկին:

Վոլսկին կոչ է արել հետևել գործընթացներին։ Նա նաև հարց է տվել, թե ինչպես Վրաստանը կարող է մասնակցել մի ձևաչափի, որտեղ հաստատված չեն կապեր, այդ թվում՝ տնտեսական (խոսքը Հայաստանի և Ադրբեջանի մասին է)։

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում և Միջին Արևելքում համագործակցության հարցերով խորհրդակցությունների վեցակողմ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) ձևաչափը 2020 թվականի վերջին առաջարկել էին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը։ Արդեն կայացել է երեք հանդիպում, որոնց, սակայն, Վրաստանը չի մասնակցել։

arm.sputniknews