Ո՞րն է մարդու իրավունքների ԱՄՆ-ի կոչերի արմատը
https://parstoday.ir/hy/news/world-i230416-Ո_րն_է_մարդու_իրավունքների_ԱՄՆ_ի_կոչերի_արմատը
Կարելի է նշել ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ օրինակներ։ Սակայն հարց է առաջանում, թե մարդու իրավունքի հարցի վերաբերյալ ինչպիսի՞ գաղափարաոսության հետևանք են այդ գործողությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2025 05:53 Asia/Tehran
  • Ո՞րն է մարդու իրավունքների ԱՄՆ-ի կոչերի արմատը

Կարելի է նշել ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ օրինակներ։ Սակայն հարց է առաջանում, թե մարդու իրավունքի հարցի վերաբերյալ ինչպիսի՞ գաղափարաոսության հետևանք են այդ գործողությունները։

Հղում անելով «Մեհր» գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է․ «Չինացի գրող և իմաստուն Սուն Ցզուն, իր «Պատերազմի արվեստը» հայտնի գրքում, անդրադառնալով  ինքդ քեզ և քո թշնամիներին ճանաչելու կարևորությանը, գրում է․ «Եթե դու ճանաչում ես քեզ և քո թշնամուն, ուրեմն չպետք է վախենաս հարյուր ճակատամարտից: Եթե դու ճանաչես ինքդ քեզ, բայց ոչ քո թշնամուն, ապա յուրաքանչյուր հաղթանակի դիմաց դու պարտություն կկրես: Եթե դու չես ճանաչում ոչ քեզ, ոչ էլ քո թշնամուն, ապա կպարտվես յուրաքանչյուր ճակատամարտում»:

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ամերիկյան կառավարությունը դիմում նման անմարդկային գործողությունների։ ԱՄՆ կառավարությունն իր հսկայական քարոզչամեքենայի միջոցով աշխարհով մեկ տարածել է մի գաղափար, թե ԱՄՆ-ն ու արևմտյան աշխարհը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության առաջնագծում են, և որ մարդու իրավունքների պաշտպանության հարցը նրանց համար անցողիկ կամ մարտավարական խնդիր չէ, այլ իրենց հասարակության և քաղաքակրթության հիմնարար արժեքներից  և սկզբունքներից մեկը, որի խախտումը չի կարելի հանդուրժել որևէ պարագայում:

ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ն միջազգային ասպարեզում գրեթե միակ առաջատարն էր։ Եվ չափազանցություն չի լինի ասել, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում յանկիներն   «մարդու իրավունքներ» և «ազատության ու ժողովրդավարության պաշտպանություն» կոչերն օգտագործել են որպես իրենց մրցակիցների և թշնամիների դեմ փափուկ պատերազմի ամենակարևոր գործիքը՝ աշխարհում իրենց գերիշխանությունը պահպանելու համար։

Եթե մի ժամանակ ամերիկյան քաղաքական խոսույթում մարդու իրավունքների պաշտպանության կարգախոսի կեղծ լինելն ու որպես գործիք կիրառվելն ապացուցելու համար քաղաքական գործիչներն ու ազատատենչ մարդիկ ու ներկայիս անարդար կարգի իրական հակառակորդները ստիպված էին բանավեճեր անցկացնել,  ապա Թրամփի վարչակազմի՝ «այս է, որ կա, մենք այսպես ենք մտածում և գործում» գաղափարից հետո, բանավեճերը պարզապես ժամանակի վատնում են, և հիմա բոլորի համար բացահայտվել է բավական է մարդու իրավունքների մասին ԱՄՆ-ի պդնումների կողծ լինելը։