ԱՄՆ. «Անսարալլահի» հարձակումները մեզ մեծ վնասներ են պատճառել
(last modified Mon, 24 Mar 2025 07:24:30 GMT )
Մարտ 24, 2025 10:54 Asia/Tehran
  • ԱՄՆ. «Անսարալլահի» հարձակումները մեզ մեծ վնասներ են պատճառել

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել է, որ «Անսարալլահի» հարձակումների եհտևանքով նավերը ստիպված են եղել փոխել երթուղին և ընտրել ավելի թանկ ճանապարհ։

 «Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ Պաղեստինի անպաշտպան ժողովրդի դեմ սիոնիստների շարունակական հարձակումների պատճառով, Եմենի «Անսարալլահ» շարժումը կրկին Կարմիր  ծովում թիրախավորում է Իսրայելի հետ կապ ունեցող նավերը: Այս հարձակումները մեծ վնասներ են պատճառել  Թել Ավիվի ամենամոտ դաշնակից ԱՄՆ-ին։

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է. «Եմենի «Անսարալլահ» շարժման հարձակումների պատճառով, ամերիկյան դրոշով լողացող  նավերի երեք քառորդը խուսափում է Կարմիր ծովը հատելուց և ընտրում՝ հարավային Աֆրիկայով անցնող երկար և ծախսատար ճանապարհը»:

Ուոլցը CBS News-ին ասել է, որ ԱՄՆ դրոշով լողացող նավերի 75 տոկոսն այժմ Սուեզի ջրանցքի փոխարեն պետք է անցնի Աֆրիկայի հարավային ափով:

Նա ասել է․ «Վերջին անգամ, երբ մեր նավերից մեկն անցել է Եմենի մոտ գտնվող նեղուցով,  ենթարկվել է 23 հարձակման»։

Ուոլցը պնդում է, որ Եմենի «Անսարալլահ» շարժման դեմ ԱՄՆ-ի վերջին ավիահարվածների հետևանքով (առաջինը հունվարին Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից հետո) շարժման առանցքային ղեկավարությունն, այդ թվում՝ շարժման հրթիռային ծրագրի ղեկավարը սպանվել են:

Եմենի «Անսարալլահ» շարժումն այսօր հայտարարեց. «Անցած շաբաթվանից Եմենի վրա ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով կա 51 զոհ»։