Ալիև. Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Իրանի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i231206-Ալիև._Մենք_ցանկանում_ենք_լավ_հարաբերություններ_ունենալ_Իրանի_հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների, այդ թվում՝ Իրանի հետ, հավելելով, որ անհամբեր սպասում է այդ երկիր ԻԻՀ նախագահի այցին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2025 06:49 Asia/Tehran
  • Ալիև. Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Իրանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների, այդ թվում՝ Իրանի հետ, հավելելով, որ անհամբեր սպասում է այդ երկիր ԻԻՀ նախագահի այցին։

Այս հայտարարությունը վկայում է երկկողմ հարաբերություններն ու տնտեսական ու տրանսպորտային համագործակցությունը ամրապնդելու երկու երկրների ցանկության մասին։

Բաքվում անցկացվող «Առերեսում նոր աշխարհակարգի հետ» միջազգային ֆորումի ընթացքում ունեցած ելույթում Ալիևը ողջունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի առաջիկա այցն Ադրբեջան՝ այն համարելով երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորություն։ Նա անդրադարձել է նաև երկու երկրների պաշտոնյաների վերջին այցելություններին և  գոհունակություն հայտնել Իրանից ստացված դրական ուղերձների կապակցությամբ։

Կարևորելով հարևանների հետ լավ հարաբերությունների հաստատումն Ալիևը նշել է, որ տնտեսական ու տրանսպորտային ոլորտներում երկու երկրների հարաբերությունները զարգանում են։

Տարածաշրջանային լարվածության ֆոնին նման դիվանագիտությունը կարող է նպաստել կայունությանն ու զարգացմանը։