Իրանը և Սլովակիան կարևորում են երկկողմ հարաբերությունների զարգացումը
https://parstoday.ir/hy/news/world-i231236-Իրանը_և_Սլովակիան_կարևորում_են_երկկողմ_հարաբերությունների_զարգացումը
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարարը Սլովակիա կատարած այցի ընթացքում հանդիպել է իր գործընկերոջ և այդ երկրի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարի հետ և քննարկել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2025 13:16 Asia/Tehran
  • Իրանը և Սլովակիան կարևորում են երկկողմ հարաբերությունների զարգացումը

Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարարը Սլովակիա կատարած այցի ընթացքում հանդիպել է իր գործընկերոջ և այդ երկրի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարի հետ և քննարկել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ:

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ին, Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով փոխնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին երեկ (չորեքշաբթի) մեկնել է Բրատիսլավա՝ իր սլովակ գործընկեր Մարեկ Էշտոկի հրավերով: Այս այցն իրականացվել է Իրանի Իսլամական Հանրապետության և Սլովակիայի միջև քաղաքական խորհրդակցությունների նոր փուլի շրջանակներում։

Իրանի և Սլովակիայի փոխարտգործնախարարների երկկողմ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել և մտքեր են փոխանակել քաղաքական, տնտեսական, մշակութային, ուսումնական և հյուպատոսական ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների շուրջ։ Կողմերն ընդգծել են նաև փոխադարձ հարգանքն ու ընդհանուր շահերը, ինչպես նաև իրենց կառավարությունների վճռականությունը՝ ընդլայնելու և ամրապնդելու համագործակցությունը տարբեր ոլորտներում։

Այս բանակցությունների շրջանակում երկու երկրների փոխարտգործնախարարների կողմից ստորագրվել է Իրանի Իսլամական Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին լրացուցիչ համաձայնագիր։

Այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է նաև Սլովակիայի Ազգային ժողովի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի հետ, և կողմերը քննարկել են խորհրդարանական հարաբերությունների ամրապնդումն ու օրենսդրական և դիվանագիտական ​​մակարդակներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները։