Հակասեմականությունը՝ պատրվակ․ Թրամփը պայքարում է Իսրայելի մանկասպան ռեժիմին քննադատող համալսարանների դեմ
ԱՄՆ ավելի քան 100 համալսարանների և ակադեմիական հաստատությունների ղեկավարներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ քննադատելով այդ հաստատությունների նկատմամբ Դոնալդ Թրամփի վարչակազմի վարած քաղաքականությունը։
Այս հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ Թրամփը սպառնաց դադարեցնել Հարվարդի, Կոլումբիայի և մի շարք այլ համալսարանների դաշնային ֆինանսավորումը՝ «հակասեմական տրամադրությունների տրարածումը» կանխելու հարցում թերանալու համար։
Հարվարդի համալսարանը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ՝ կանխելու դաշնային ֆինանսավորման սառեցումը։ Հմալսարանը հայտարարել է, որ Թրամփը փորձում է վերահսկել բարձրագույն կրթության ոլորտը։ Թրամփի վարչակազմը պահանջում է հաստաելիություն ստանալ 2023թ հոլտեմբերից տեղի ունեցած հակասեմական միջադեպերի վերաբերյալ համալսարանի զեկույցներին։
Սակայն համալսարանի կողմցի պահանջը մերժվելուց հետո, Թրամփը հայտարարել է, որ ԲՈՒՀ-ի բյուջեից կկրճատի 2,3 միլիարդ դոլար, նախազգուշացնելով, որ 9 միլիարդ դոլարի դաշնային օգնությունը նույնպես կդադարեցվի, եթե կառավարության պահանջը չկատարվի։
ԱՄՆ կրթության նախարար Լինդա Մաքմահոնը խոսել է Կոլումբիայի և Հարվարդի համալսարանների նախագահների հետ՝ «օրենքիը հարգելու» մասին։ Համալսարանների ղեկավարությունը հայտարարել է, որ այս քաղաքականությունը պատրվակ է՝ ճնշելու Իսրայելի ռեժիմի դեմ ուղղված քննադատությունը: