ԱՄՆ վիզա ստանալու համար պահանջվում է սոցիալական ցանցերի մասին տեղեկությունների տրամադրում
Ապրիլ 23, 2025 14:09 Asia/Tehran
Ճապոնիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ այսուհետ ոչ ներգաղթային վիզա ստանալու համար դիմողներից կպահանջվի լրացնել DS-160 ձևաթուղթը և ներկայացնել վերջին հինգ տարիների ընթացքում սոցիալական ցանցերում իրենց բոլոր ակտիվ հաշիվների մասին տեղեկությունները:
Հայտարարության համաձայն՝ այս տեղեկատությունների չտրամադրելը կարող է հանգեցնել վիզայի դիմումի մերժմանը։ Այս քայլը ԱՄՆ կառավարության նոր քաղաքականության մի մասն է, որն ուղղված է վիզա դիմողների անվտանգության և նախնական ստուգումների գործընթացն ակտիվացնելուն:
Այս որոշումն ընդունվել է այն դեպքում,երբ գաղտնիության խախտումների և մարդկանց թվային կյանքի նկատմամբ վերահսկողության ընդլայնման հետ կապված միջազգային մտահոգություններն աճում են։