Բրիտանացի վերլուծաբան. ՀԱՄԱՍ-ը չի հանձնվի
(last modified Thu, 24 Apr 2025 12:58:32 GMT )
Ապրիլ 24, 2025 16:28 Asia/Tehran
  • Բրիտանացի վերլուծաբան. ՀԱՄԱՍ-ը չի հանձնվի

ParsToday - Բրիտանացի վերլուծաբանը համոզված է, որ ՀԱՄԱՍ-ը երբեք չի հանձնվի Սիոնիստական ռեժիմի դիմաց։

 

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մահմուդ Մարդավին վերջերս հայտարարեց, որ Դիմադրության զինաթափման հարցը քննարկման ենթակա չէ։ Սա սիոնիստ-ամերիկյան հին ծրագիր է, որի նպատակն է վերացնել Պաղեստինի ժողովրդին պաշտպանելու ցանկացած իրական հնարավորություն:
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ բրիտանացի վերլուծաբան Դեյվիդ Հերսթն ասել է․ «Սիոնիստական ռեժիմը պետք է հասկանա, որ ՀԱՄԱՍ-ը երբեք չի հանձնվի։  ՀԱՄԱՍ-ի և Գազայի հանձնումը կնշանակի վերջ դնել Պաղեստինի հարցին, քանի որ Դիմադրությունը օկուպացիային վերջ տալու միակ ճանապարհն է։ Այն հայտարարությունը, թե Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդները մեծ գումարներ են ստացել և փախել, մի իրավիճակում, երբ Գազայի հատվածում պատերազմը շարունակվում է արդեն 18 ամիս, որից երկու ամիսը  տարածվել է սովը, վկայում է այն մասին, թե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որքան քիչ է տեղեկացված ՀԱՄԱՍ-ի մասին»։
Փորձագետի խոսքով․ «ՀԱՄԱՍ-ը հետ չի կանգնել պատերազմի սկզբում ներկայացրած իր երկու պայմաններից։ Դրանք են՝ զինաթափվելուց հրաժարվելը և իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերումը Գազայի հատվածից, որպեսզի պատերազմն ավարտվի»։ 
Middle East Eye կայքի խմբագիրը նշել է. «Բազմիցս և բացահայտ ընդգծվել է, որ Նեթանյահուն բանակցային լուծման գլխավոր խոչընդոտն է, քանի որ նա երկու անգամ համաձայնություն է ստոագրել ՀԱՄԱՍ-ի հետ, այնուհետև միակողմանիորեն խախտել է պայմանավորվածությունները»։
Արևմտյան Ասիայի հարցերով իրանցի փորձագետ Ալիռեզա Արաբն ասում է, որ Դիմադրության առանցքի և ռեժիմի միջև պատերազմը հասել է ամենաճգնաժամային փուլին, հավելելով․ «ՀԱՄԱՍ-ը չի հանձնվի և չի զինաթափվի։ Շարժումն ամուր կանգնած է իր դիրքերի վրա: Իսկ Գազայում պատերազմի շարունակությունը վնասում է Իսրայելին»։ 
Պաղեստինցի քաղաքական փորձագետ Մուհամմադ Ալ-Քեքը նույնպես պաղեստինյան Դիմադրության զինաթափման կոչերը որակել է որպես կրկնվող ու ձախողված նախագիծ։ 
Նա նշում է․ «Զինաթափման կոչերը շահադիտական են և փորձ են ամրապնդել այն գաղափարը, որ պաղեստինցիները պետք է հրաժարվեն իրենց իրավունքներից։ Սակայն պաղեստինցիներին անհրաժեշտ է իրենց կայունությունն ու զենքը՝ իրենց հողին և պաղեստինյան գործին աջակցելու համար»:
Իսրայելի ռազմական հետախուզության նախկին սպա Մայքլ Միլշտեյնը, վերլուծելով ՀԱՄԱՍ-ի   դիմադրությունը, խոստովանում է, որ այն, ինչ ամրապնդում է ՀԱՄԱՍ-ի կայունությունը, շարժման խորը հավատքն ու համոզմունքն է: Հավատ, որը նրանց ուժ է տալիս շարունակելու պայքարը մինչև վերջ։