Թուրքիան զենքով լի ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան. ԶԼՄ
https://parstoday.ir/hy/news/world-i231896-Թուրքիան_զենքով_լի_ինքնաթիռներ_է_ուղարկել_Պակիստան._ԶԼՄ
Թուրքիան զենքով ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Flightradar ծառայության տվյալներին։ Նշվում է, որ Պակիստան են ժամանել Թուրքիայի ռազմաօդային ուժերի վեց C-130E ռազմատրանսպորտային ինքնաթիռներ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 28, 2025 11:28 Asia/Tehran
  • Թուրքիան զենքով լի ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան. ԶԼՄ

Թուրքիան զենքով ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Flightradar ծառայության տվյալներին։ Նշվում է, որ Պակիստան են ժամանել Թուրքիայի ռազմաօդային ուժերի վեց C-130E ռազմատրանսպորտային ինքնաթիռներ։

Չհաստատված տվյալներով` Պակիստան են առաքվել KARAOK հակատանկային հրթիռային համալիրներ և Bayraktar TB2 ԱԹՍ–ի համար նախատեսված տարբեր զինամթերք (MAM-L, MAM-C, KEMANKEŞ)։

Թուրքիայի աջակցության մասին հաղորդումները հայտնվել են Ջամու և Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճի ֆոնին։ Իրավիճակն այնտեղ սրվել է այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին Պահալգամ զբոսաշրջային հայտնի քաղաքում զինված անձինք ահաբեկչական հարձակում են իրականացրել։ Զոհվել է Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի, բազմաթիվ վիրավորներ կան։

Հանցագործներին հաջողվել է փախչել։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները ապացույցներ են գտել, որոնք վկայում են, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունն (ISI) առնչություն է ունեցել «Լաշկար-է-Թայբա» (արգելված է Ռուսաստանում) խմբավորման ահաբեկիչների իրականացրած հարձակմանը։