Պուտինը նկարագրել է անվտանգության համաշխարհային ճարտարապետությունը
(last modified Tue, 29 Apr 2025 14:49:32 GMT )
Ապրիլ 29, 2025 18:19 Asia/Tehran
  • Պուտինը նկարագրել է անվտանգության համաշխարհային ճարտարապետությունը

Միջազգային հանրությունը պետք է միասնաբար ձևավորի հավասար և անբաժանելի անվտանգության նոր ճարտարապետություն, որը հուսալիորեն կպաշտպանի բոլոր պետություններին՝ չվնասելով այլ երկրների շահերին։

Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Վոլգոգրադում կայացած «Մեծ ժառանգություն՝ ընդհանուր ապագա» միջազգային համաժողովի ժամանակ:

«Այդ հարցն արդիական է հատկապես Եվրասիայի համար։ Մեր ընդհանուր մայրցամաքը պետք է դառնա խաղաղության և կայունության տարածք, կայուն տնտեսական, սոցիալական և հումանիտար զարգացման օրինակ», - ասել է նա։

Պուտինն առաջարկել է Բելառուսի և ՌԴ-ի Միության խորհրդարանական ժողովին կից ստեղծել Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների պատմական հիշողության պահպանման հանձնաժողով:

Նա նշել է, որ Հաղթանակի օրը Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ մյուս երկրների ընդհանուր սեփականությունն է, և Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ, ռուս զինվորների հետ ուս-ուսի, կանցնեն շատ երկրների զինվորական հաշվարկներ:

«Պետք է ամեն ինչ անել՝ բացառելու նացիզմի վերածնունդը, ցանկացած անհանդուրժողականության և բացառիկության հավակնությունների տարածումը», - ասել է նա:

Պուտինը զանգել և շնորհակալություն է հայտնել զինվորականներին Կուրսկի մարզի ազատագրման համար

Ապրիլի 28-30-ը Վոլգոգրադում տեղի է ունենում ՌԴ-Բելառուս միութենական պետության «Մեծ ժառանգություն՝ ընդհանուր ապագա» միջազգային համաժողովը. խորհրդարանականներն ու փորձագետները կքննարկեն Հայրենական մեծ պատերազմի մասին պատմական ճշմարտության պահպանման ու երիտասարդության հայրենասիրական դաստիարակության խնդիրները: Համաժողովի նախաձեռնողը Բելառուսի և Ռուսաստանի Միության խորհրդարանական ժողովն է:

arm.sputniknews