Ադրբեջանը զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում
https://parstoday.ir/hy/news/world-i232044-Ադրբեջանը_զորավարժություններ_է_անցկացրել_Նախիջևանում
Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 01, 2025 17:32 Asia/Tehran
  • Ադրբեջանը զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

 Զորավարժություններն անցկացվել են առանձին համազորային բանակի 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն:

Ներգրավված ստորաբաժանումները «տագնապ» ազդանշանով շարժվել են զորավարժությունների անցկացման շրջաններ, ստուգվել են նրանց մանևրելու հնարավորությունները, ինչպես նաև հրամանատարների և շտաբների կարողությունները՝ օպերատիվ իրադրության պայմաններում ստորաբաժանումներ կառավարելու համար:

Ինչպես նշվում է, իրական մարտի պայմաններին համապատասխան անցկացված զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները ճշգրիտ կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները:

arm.sputniknews