Ամերիկացի պաշտոնյա․ Իրանի հետ բանակցությունները կառուցողական էին
https://parstoday.ir/hy/news/world-i232936-Ամերիկացի_պաշտոնյա_Իրանի_հետ_բանակցությունները_կառուցողական_էին
Մի ամերիկացի պաշտոնյա հայտարարել է, որ Հռոմում Իրանի հետ բանակցությունների հինգերորդ փուլը կառուցողական էր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2025 06:33 Asia/Tehran
  • Ամերիկացի պաշտոնյա․ Իրանի հետ բանակցությունները կառուցողական էին

Մի ամերիկացի պաշտոնյա հայտարարել է, որ Հռոմում Իրանի հետ բանակցությունների հինգերորդ փուլը կառուցողական էր։

Ինչպես հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով Al Jazeera-ին, Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը տեղի է ունեցել երեկ՝ ուրբաթ, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում՝ Օմանի միջնորդությամբ։

Թրամփի վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆը և Սպիտակ տան քաղաքական պլանավորման գծով տնօրեն Մայքլ Անտոնը մասնակցել են բանակցությունների այս փուլին, որը տեղի է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի մասնակցությամբ։

Հռոմի բանակցություններին ներկա մի ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա, որը խնդրել է չհրապարակել իր անունը, «Ալ Ջազիրա»-ին ասել է. «Այսօրվա բանակցությունները կառուցողական էին, և մենք առաջընթաց ենք գրանցել, բայց դեռ շատ անելիքներ կան»։

Նա նշեց. «Վաշինգտոնը և Թեհրանը համաձայնել են շուտով կրկին հանդիպել, և մենք շնորհակալություն ենք հայտնում մեր օմանցի գործընկերներին այս հանդիպմանը շարունակական օժանդակության համար»։

Ամերիկացի պաշտոնյան պնդեց, որ կողմերի միջև Հռոմում ընթացող բանակցությունները եղել են և՛ ուղղակի, և՛ անուղղակի․ Հարց, որը իրանցի պաշտոնյաները հերքում են։

Երեկ Հռոմում Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը կենտրոնացած էր, առաջին հերթին, երկու կողմերի համար կարմիր գիծ հանդիսացող ուրանի  հարստացման վրա։

Ամփոփելով բանակցությունների այս փուլը՝ Արաղչին ընդգծել է Իրանի անսասանությունը իր դիրքորոշումներում և գրել. «Ամերիկյան կողմում այժմ ձևավորվել է Իրանի դիրքորոշումների մասին հստակ ընկալում։ Որոշվեց, որ կկատարվի ավելի շատ մասնագիտական աշխատանք, ինչը կարող է խնդրի լուծում լինել»։

Անդրադառնալով խոչընդոտները վերացնելու Օմանի լուծումներին՝ Արաղչին ընդգծեց. «Օմանի արտաքին գործերի նախարարը առաջարկություններ է արել խոչընդոտները վերացնելու համար։ Այս առաջարկների վերաբերյալ մայրաքաղաքների կարծիքները պետք է քննարկվեն հաջորդ փուլում։ Երկու կողմերն էլ ներկայացնելու են իրենց տեսակետները։ Երկու կողմերի կարծիքները հայտնելուց հետո կանցկացվի բանակցությունների հաջորդ փուլը։