Շոյգուն ժամանել է Փհենյան՝ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ հունիսի 4-ին, ժամանել է Փհենյան, որտեղ նախատեսվում են բանակցություններ ԿԺԴՀ պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հետ:
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Կողմերը կքննարկեն միջազգային օրակարգի հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը», - հաղորդել են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Բացի այդ, հանդիպման ժամանակ կքննարկվեն երկրների միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի առանձին կետեր։ Մամուլի ծառայությունում հավելել են, որ կբարձրացվի նաև Հյուսիսային Կորեայի բանակի այն մարտիկների հավերժացման հարցը, որոնք մասնակցել են Ուկրաինայի զինված ուժերից ՌԴ Կուրսկի մարզի ազատագրմանը։ Շոյգուի նախորդ այցը ԿԺԴՀ տեղի է ունեցել 2025 թվականի մարտի 21-ին։
armenpress.am