Վրաստանում փակվում է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը
Վրաստանում հուլիսի 1-ից փակվում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնը։
«Տեղեկացնում ենք ձեզ, որ 2025 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է լուծարել հանրային իրավունքի իրավաբանական անձը՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության հարցերով տեղեկատվական կենտրոնը», – ասվում է աշխատակիցներից մեկին ուղղված նամակում։
Ինչպես նշել են երկրի ԱԳՆ–ից, վերակազմակերպումից հետո տեղեկատվական կենտրոնը կտեղափոխվի գերատեսչության կենտրոնական գրասենյակ։
Միևնույն ժամանակ, Քվեմո Քարթլիի տարածաշրջանում կենտրոնի ներկայացուցիչ Թեմուր Սուկաշվիլին այս ամենում ռուսական հետք է տեսել և հայտարարել` բացի այս ի՞նչ այլ ապացույցներ են անհրաժեշտ հասկանալու համար, որ երկրի ղեկավարները պատրաստվում են ամբողջությամբ փոխել ուղղվածությունը և փակել դեպի Եվրամիություն կամ ՆԱՏՕ տանող բոլոր ճանապարհները։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոն գործում է նաև Հայաստանում։
arm.sputniknews