Մեկնաբանություն - Որո՞նք են Թրամփի նպատակները՝ Լոս Անջելեսի ցուցարարների նկատմամբ գործողություններում
(last modified Mon, 09 Jun 2025 12:55:54 GMT )
Հունիս 09, 2025 16:25 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Որո՞նք են Թրամփի նպատակները՝ Լոս Անջելեսի ցուցարարների նկատմամբ գործողություններում

Լոս Անջելեսում շարունակվում են անկարգությունները։ ABC7-ը հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, որ քաղաքի կենտրոնում տեղակայված են մեծ թվով ռազմական բեռնատարներ և հատուկ նշանակության ոստիկանության ուժեր։

Նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում արած գրառման մեջ  ողջունել է Ազգային գվարդիայի գործունեությունները, որն արգելել է ցուցյի ժամանակ դիմակ կրելը։ Իսկ նահանգապետին և քաղաքապետին մեղադրել է անարդյունավետ աշխատանքի մեջ։ Տեղական և դաշնային իշխանությունների միջև ճգնաժամային կառավարման շուրջ տարաձայնությունները շարունակվում են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ և վճռական մոտեցում է ցուցաբերել ցուցարարների նկատմամբ։ 
Այդպիսով նա փորձում է ամրապնդել իր քաղաքական դիրքերը նահանգային և ազգային մակարդակներում։ Թրամփիս ծրագիրն ունի երեք հիմնական նպատակ․

1. Անօրինական ներգաղթյալների  նկատմամբ վերաբերմունք
 Թրամփը մշտապես հայտարարել է, որ անօրինական ներգաղթը լուրջ սպառնալիք է ԱՄՆ անվտանգության և սոցիալական կայունության համար։ Լոս Անջելեսը, որտեղ ապրում են մեծ թվով անօրինական ներգաղթյալներ, նրա կարծիքով, հարմար հարթակ է խիստ ներգաղթային քաղաքականություն իրականացնելու համար։ Մեծ մասամբ ներգաղթյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ցուցարարների նկատմամբ կոշտ ճնշումները հստակ ուղերձ են հղում ներգաղթյալներին և Թրամփի պահպանողական հենարանին այն մասին, որ  սահմանային և անվտանգության քաղաքականությունը կշարունակվի առանց փոխզիջումների։

2. Գևին Նյուսոմի հեղինակազրկումը
 Կալիֆոռնիայի դեմոկրատ նահանգապետ Գևին Նյուսոմը Թրամփի հակառակորդն է և 2028 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության ականավոր դեմքերից մեկը։ Չափազանցնելով Նյուսոմի թույլ կողմերը ճգնաժամերի կառավարման և բողոքի ցույցերի հարցում, Թրամփը փորձում է հեղինակազրկել նրան։ Այս ռազմավարությունն  առաջիկա նախագահական ընտրությունների վաղ մրցավազքի մի մասն է և թույլ է տալիս հանրապետականներին ամրապնդել իրենց ազդեցությունը ավելի լիբերալ նահանգներում։

3. Ճնշում լիբերալ և բազմառասայական շարժումների վրա 
Կալիֆոռնիայի նման նահանգներում արմատացած բազմազգ քաղաքականությունը Թրամփը և շատ պահպանողականներ համարում են սպառնալիք ամերիկացիների ազգային ինքնության ու համախմբվածության համար։ Ցուցարարների նկատմամբ ճնշում գործադրելով՝ Թրամփը փորձում է հստակ ուղերձ հղել լիբերալներին և մշակութային բազմազանության կողմնակիցներին, որ  արագ մշակութային փոփոխությունները կհանդիպեն դիմադրության։ Այս մոտեցումը նաև ամրապնդում է Թրամփի ավանդական հենարանը և ուրվագծում նոր մշակութային և քաղաքական սահմաններ։
Այս ցույցերի նկատմամբ Թրամփի վերաբերմունքը զուտ անվտանգային նպատակներ չի հետապնդում։ Այն ավելի լայն քաղաքական, ընտրական և մշակութային ռազմավարության մի մաս է։ Նա փորձում է օգտվել անհանգիստ մթնոլորտից՝  ցուցադրելու իր հեղինակությունը, թուլացնելու հակառակորդներին և մոբիլիզացնելու պահպանողական աջակցության նոր ալիք մշակութային լիբերալիզմի դեմ։ Սակայն այս միջոցառումները լուրջ քննադատության են արժանացել մարդու իրավունքների պաշտպանների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ժողովրդավարական գործիչների կողմից և սրել են քաղաքացիական ազատությունների և ժողովրդավարական սկզբունքների խախտումների վերաբերյալ մտահոգությունները։

Ի վերջո պետք է ասել, որ ցուցարարների նկատմամբ վերաբերմունքը արտացոլում է ամերիկյան հասարակության խորը քաղաքական և մշակութային պառակտումները։ Բացթողումներ, որոնք, ամենայն հավանականությամբ, ապագայում կմնան քաղաքական մրցակցության և հակամարտության թատերաբեմ։