Արդյոք Գրոսսիի գործողությունները չեն նպաստե՞լ ՄԱԳԱՏԷ-ի լեգիտիմության ճգնաժամին
-
Ռաֆայել Գրոսսի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն
Վերջին տարիներին Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի վարքագիծը բազմիցս քննադատության է ենթարկվել իրանցի փորձագետների և պաշտոնյաների կողմից։
Կողմնակալ զեկույցները, երկակի չափանիշները, գաղտնի տեղեկատվության արտահոսքը և Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների վերաբերյալ անհանգստացնող լռությունը կասկածի տակ են դրել գործակալության լեգիտիմությունն ու անաչառությունը։
Չնայած գործակալության առաքելության բնույթը տեխնիկական է և ոչ քաղաքական, գործնականում այն դարձել է որոշ իշխանությունների վրա քաղաքական ճնշում գործադրելու գործիք։ Իրանն իրավական և դիվանագիտական ճանապարհներով արձագանքել է այս միտմանը։
Իրանի պատասխաններն օրինական են, ճշգրիտ և կանխարգելիչ
Գործակալության կողմից Իրանի վերաբերյալ մի քանի կողմնակալ զեկույցների հրապարակումից և Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ լռությունից հետո, իսլամական խորհրդարանը նվազերեց ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի կամավոր համագործակցությունը, ընդունելով «Պատժամիջոցների վերացման մասին ռազմավարական գործողությունների» օրենքը։ Այս գործողությունը, որը հիմնված է ՀԳՀԾ-ի 36-րդ հոդվածի և NPT-ի 19-րդ հոդվածի հստակ դրույթների վրա, լիովին օրինական պատասխան էր մյուս կողմերի կողմից իրենց պարտավորությունների խախտմանը։ Իրանը հայտարարել է, որ նոր սահմանափակումները պատասխան են գործակալության և անձամբ Գրոսսիի ոչ թափանցիկ գործունեությանը։
Մամուլում նույնիսկ լուրեր էին շրջանառվում, որ Իրան Գրոսսի մուտքը կարգելվի։ Դա դիվանագիտական իրավունքում նախադեպն ունեցող որոշում է, հատկապես այն անհատների դեպքում, ովքեր անմիջական դեր են խաղում համաշխարհային հասարակական կարծիքը որևէ երկրի դեմ հրահրելու գործում։ Իրանը նաև սահմանափակել է գործակալության տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ՝ հղում անելով պաշտպանության դրույթներին։ Որոշում, որը կայացվել է ազգային անվտանգությունը պաշտպանելու և տեղեկատվության կրկնակի արտահոսքերը կանխելու նպատակով։
Ինչու գործակալությունը կորցրեց Իրանում իր հեղինակությունը
1. Քաղաքականացված զեկույցների հրապարակում՝ տեխնիկական գնահատականների փոխարեն
Վերջին տարիներին գործակալության կողմից հրապարակված զեկույցները հաճախ հիմնված են եղել անվստահելի աղբյուրների, այդ թվում՝ Իսրայելի ռեժիմի պնդումների վրա։ Մարիվանում կամ Թուրքուզաբադում ուրանի մասնիկների առկայության մասին հաղորդագրությունները ուղղակիորեն հիմնված էին Իսրայելի վարչապետի պնդումների վրա։ Այս տեղեկատվությունն արագորեն ներառվեց գործակալության պաշտոնական փաստաթղթերում՝ առանց անկախ և գիտական ուսումնասիրությունների։
2. Ռազմական հարձակման համար ենթահողի նախապատարստում
Նաթանզի և Սպահանի վրա ԱԹՍ-ներով և հրթիռներով իրականացված հարձակումներից մի քանի շաբաթ առաջ Գրոսսիի հնչեցրած պնդումները գործակալության դերը տեխնիկական հաստատությունից փոխեցին ռազմական պատրաստության գործիքի։ Նրա խոսքը սպառնալից էր և նախազգուշացնող և ստեղծվում էր տպավորություն, որ գործակալությունը պատրաստում է հասարակական կարծիքը՝ Իրանի դեմ ռազմական գործողությունները օրինականացնելու համար։
3. Երկակի քայլեր և Իրանի դեմ ագրեսիայի անտեսում
Գործակալության հեղինակության անկման շրջադարձային պահերից մեկը Իրանի խաղաղ օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ լիակատար լռությունն էր։ Ակնկալվում էր, որ ՄԱԳԱՏԷ-ն կդատապարտի հարձակումները՝ կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն։ Սակայն գործակալությունը ոչ միայն հայտարարություն չարեց, այլև Գրոսսին փորձեց արդարացնել հարձակումները՝ ընդգծելով Իրանի ծրագրի վտանգավոր բնույթը։
Խաղը մոտենո՞ւմ է ավարտին
Գրոսիի պաշտոնավարման ավելի քան հինգ տարիների ընթացքում, գործակալությունն առավել քան քան երբևէ բախվում է անաչառության և լեգիտիմության ճգնաժամի հետ։ Շատ անկախ երկրներ, հատկապես Չմիավորման շարժման անդամները, այս ինստիտուտը համարում են արևմտյան տերություններին ծառայող գործիք։ Արդյունքում, գործակալության նկատմամբ միջազգային վստահությունը լրջորեն վնասվել է։
Եթե ներկայիս ուղին շարունակվի, գործակալությունը ոչ միայն չի կարողանա կատարել իր դերը որպես տեխնիկական դիտորդ, այլև կդառնա համաշխարհային կարգի կառուցվածքում վարկաբեկված քաղաքական գործիչ։ Իրանի կողմից համագործակցությունը սահմանափակելու գործողությունը ոչ միայն ազգային ինքնիշխանության օրինական պաշտպանություն է, այլև լուրջ նախազգուշացում միջազգային հաստատություններին անդամների շրջանում վստահությունը կորցնելու հետևանքների մասին։