ՌԴ–ն և Չինաստանը ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն օգոստոսին
https://parstoday.ir/hy/news/world-i235328
Ռուսաստանն ու Չինաստանը ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն օգոստոսին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանին։
(last modified 2025-07-30T14:42:26+00:00 )
Հուլիս 30, 2025 18:12 Asia/Tehran
  • ՌԴ–ն և Չինաստանը ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն օգոստոսին

Ռուսաստանն ու Չինաստանը ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն օգոստոսին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանին։

«Օգոստոսին Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը կանցկացնեն «Ծովային փոխգործակցություն 2025» համատեղ զորավարժություններ Վլադիվոստոկի մոտակայքում գտնվող ծովային և օդային տարածքում»,– ասել է Սյաոգանը։

Նա ընդգծել է` զորավարժությունները Չինաստանի և Ռուսաստանի զինվորականների միջև տարեկան համագործակցության ծրագրի մաս են, ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և կապված չեն միջազգային և տարածաշրջանային ներկայիս իրավիճակի հետ։

Նա հավելել է, որ համատեղ զորավարժություններից հետո երկու կողմերի որոշ ուժեր կանցկացնեն իրենց վեցերորդ համատեղ ծովային պարեկությունը Խաղաղ օվկիանոսի համապատասխան ջրատարածքում։

Հիշեցնենք` հուլիսի 21-23–ը Կասպից ծովում անցկացվել են ռուս-իրանական եռօրյա CASAREX 2025 համակցված զորավարժություններ՝ Իրանի և Ռուսաստանի նավերի և ծովային ավիացիայի մասնակցությամբ։