Արդյո՞ք հակաիրանական քարոզչության միջոցով Արևմուտքը շեղում է հասարակական կարծիքը
Թեև Սիոնիստական ռեժիմը, Արևմուտքի անմիջական աջակցությամբ, լայնածավալ պատերազմ սկսեց Իրանի դեմ և 12-օրվա ըթնացքում սպանեց հարյուրավոր խաղաղ բնակիչների, արևմտյան լրատվամիջոցները և որոշ եվրոպական երկրների պաշտոնյաներ Իրանին մեղադրում են արևմտյան երկրներում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ։ Թեհրանը մերժել է այս մեղադրանքները, և դրանք որակել որպես հասարակական կարծիքը Իսրայելի ռազմական հանցագործություններից շեղելու փորձ։
Հուլիսի 31-ին «Ալ Ջազիրա» բրիտանական հեռուստաալիքը հաղորդեց, որ Մեծ Բրիտանիան, 13 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Նիդեռլանդների և Շվեդիայի, հետ միասին, մեղադրել է Իրանին Արևմուտքում սպանություններ, առևանգումներ և ահաբեկման գործողություններ պլանավորելու մեջ: Համատեղ հայտարարության մեջ երկրները պնդել են, որ Թեհրանի գործողությունները «ազգային ինքնիշխանության խախտում» են և կոչ են արել Իսլամական Հանրապետությանը դադարեցնել այդ գործողությունները: Այս պնդումները հնչում են իրանաֆոբիայի քաղաքականության շրջանակներում՝ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով։
Արձագանքելով այդ մեղադրանքներին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային դրանք անվանել է «անհիմն» և «հանրության ուշադրությունը օկուպացված Պաղեստինում տեղի ունեցած ցեղասպանությունից շեղելու համակարգված ջանք»։ Նրա խոսքով՝ այս մեղադրանքները իրանաֆոբիայի մթնոլորտն ամրապնդելու և Իսլամական Հանրապետության վրա ճնշում գործադրելու նպատակային արշավի մաս են կազմում։
Հատկանշական է, որ Իրանի դեմ նման մեղադրանքներ հնչեցնող երկրները լռում են ԻԻՀ դեմ իսրայելի հարձակման մասին կամ նույնիսկ աջակցում դրան: Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը բացահայտորեն հայտարարեց․ «Իսրայելը կատարում է կեղտոտ աշխատանքը բոլորիս փոխարեն»։
Հայտարարություն, որը վկայում է Թել Ավիվի և արևմտյան մայրաքաղաքների միջև հետախուզության և քաղաքական համագործակցության խորության մասին։
12-օրյա պատերազմի ընթացքում Սիոնիստական ռեժիմը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորեց Իրանի բնակելի թաղամասերը, քաղաքացիական ենթակառուցվածքները և նույնիսկ խաղաղ միջուկային օբյեկտները։ Այս հարձակումների արդյունքում զոհվեց առնվազն 1062 իրանցի, այդ թվում՝ 132 կին և 45 երեխա։ Նահատակվեցին նաև 33 զինվորական հրամանատարներ և 14 իրանցի գիտնականներ։ Հատկանշական է, որ այս մարդկանցից շատերը սպանվեցին իրենց տներում և ընտանիքների հետ, ինչը վկայում է հարձակումների նպատակային և ահաբեկչական բնույթի մասին։
Իսրայելը հարձակվեց նաև Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նստավայրի վրա՝ երեք ուժերի ղեկավարներին սպանելու նպատակով: Այս գործողությունը պետական ահաբեկչության ակնհայտ օրինակ է և համարվում է միջազգային իրավունքի ակնհայտ խախտում։
Իրանի դեմ Իսրայելի գործողությունների պատմությունը չի սահմանափակվում միայն վերջին պատերազմով: 2020 թվականին գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը, ինչպես նաև Իսմայիլ Հանիյեի սպանությունը Թեհրանում, սպանությունների շղթայի միայն մի մասն են, որոնք Թել Ավիվը ուղղակի կամ անուղղակի կերպով հաստատել է: Բացի այդ, ցեղասպանությունը և «սովի զենքի» կիրառումը Գազայի բնակիչների դեմ, աննախադեպ մարդասիրական աղետ են առաջացրել 21-րդ դարում։
Նման պայմաններում Իրանի կողմից Եվրոպայում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու մասին մեղադրանքներով, Արևմուտքն իրականում փորձում է շեղել հասարակական կարծիքը իրականությունից: Ահաբեկչության և մարդու իրավունքների դեմ այս երկակի վերաբերմունքը վկայում է, որ Արևմուտքը համաձայն է Թել Ավիվի վարած քաղաքականության հետ և դա Իրանի դեմ ավելի լայն հոգեբանական պատերազմի մաս է կազմում։
Նման մեղադրանքներ հնչեցնելու Արևմուտքի հիմնական նպատակն իրական անվտանգության սպառնալիքներին դիմակայելը չէ, այլ առավելագույն ճնշումը շարունակելը և հասարակական կարծիքը շեղելն այնպիսի ճգնաժամերից, ինչպիսիք են Գազայի ցեղասպանությունը, Արևմտյան Ասիայում արտաքին քաղաքականության ձախողումները և արևմտյան երկրների ներքին ճգնաժամերը: Իրանը մարտահրավեր է նետում միակողմանի հայտարրւթյուններին՝ շեշտը դնելով ակտիվ դիվանագիտության և լրատվամիջոցների վրա: