Իրանի և Թուրքիայի փոխարտգործ նախարարների հանդիպումը Անկարայում
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարարը Անկարայում հանդիպել և զրուցել է Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազի հետ։
Pars Today-ը հղում անելով ԻՌՆԱ-ին, փոխանցել է՝ Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործ նախարար Սաիդ Խաթիբզադեն և Թուրքիայի փոխարտգործ նախարար Նուհ Յըլմազը հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային հարցերի և իսլամական աշխարհի վերջին զարգացումների հետ կապված հարցեր և ընդգծել են Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Անդրադառնալով Գազայում տիրող մարդկային ճգնաժամին և սիոնիստական ռեժիմի ագրեսիայի շարունակությանը, կողմերն ընդգծել են Պաղեստինի ճնշված ժողովրդին, մասնավորապես՝ Գազայի հատվածում, անհապաղ օգնության և աջակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև հարձակումները դադարեցնելու և այս տարածաշրջանի շրջափակումը վերացնելու միջազգային ջանքերի ամրապնդման անհրաժեշտությունը։
Հանդիպման ժամանակ Խաթիբզադեն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի կառավարությանը և ժողովրդին Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիան դատապարտելու իրենց դիրքորոշման համար։
Անդրադառնալով Անկարայի շահագրգռվածությանը Թեհրանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում, Նուհ Յըլմազը հայտարարեց Թուրքիայի պատրաստակամության մասին՝ զարգացնելու փոխգործակցությունը տարբեր ոլորտներում և համագործակցելու Պաղեստինի ժողովրդին աջակցելու հարցում։