ՌԴ օդատիեզերական ուժերի շարքերը համալրվել են նոր Սու-35Ս կործանիչներով
https://parstoday.ir/hy/news/world-i236108-ՌԴ_օդատիեզերական_ուժերի_շարքերը_համալրվել_են_նոր_Սու_35Ս_կործանիչներով
Այս տարի Սու-35Ս կործանիչների մի քանի խմբաքանակ արդեն մատակարարվել է, արտադրական փուլում են հաջորդ մատակարարումների համար նախատեսված նոր ինքնաթիռները։
(last modified 2025-08-21T08:16:38+00:00 )
Օգոստոս 21, 2025 11:46 Asia/Tehran

Այս տարի Սու-35Ս կործանիչների մի քանի խմբաքանակ արդեն մատակարարվել է, արտադրական փուլում են հաջորդ մատակարարումների համար նախատեսված նոր ինքնաթիռները։

Միացյալ ավիաշինարարական կորպորացիան (ՄԱԿ–ը, մտնում է «Ռոստեխի» մեջ) Ռուսաստանի օդատիեզերական ուժերին է փոխանցել նոր Սու-35Ս բազմաֆունկցիոնալ կործանիչների ևս մեկ խմբաքանակ։ Այս մասին հայտնում է «Ռոստեխը» Telegram–ի իր ալիքում։

« 4++ սերնդի ինքնաթիռներն անցել են գործարանային փորձարկումների ամբողջական ցիկլը, ընդունվել են տեխնիկական անձնակազմի կողմից և ՌԴ ՊՆ օդաչուների կողմից փորձարկվել են տարբեր աշխատանքային ռեժիմներով», – ասվում է հաղորդագրության մեջ։

«Սու-35Ս-ը աշխարհի ամենաարդյունավետ մարտական ​​ինքնաթիռներից մեկն է, այն զինված է մեծ հեռահարության «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» դասի կառավարվող հրթիռներով։  Ինչպես նաև ունի ռադիոէլեկտրոնային հակազդեցության և պաշտպանության համակարգ և այլ առաջադեմ էլեկտրոնիկա, որը կործանիչը դարձնում է իրական սպառնալիք հակառակորդի համար», – ասել է «Ռոստեխ» ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Եվտուշենկոն։

Սու-35Ս-ը անցումային օղակ է հինգերորդ սերնդի ավիացիոն համակարգերին։  Կառավարման թվային համակարգով և քարշուժի վեկտորով կառավարվող նոր շարժիչների վրա հիմնված ուժային կայանը թույլ է տալիս զգալիորեն բարելավել ինքնաթիռի թռիչքատեխնիկական և մանևրելու բնութագրերը։