ՌԴ–ն, Չինաստանը և Իրանը համատեղ նախագիծ կներկայացնեն միջուկային օբյեկտների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i237068-ՌԴ_ն_Չինաստանը_և_Իրանը_համատեղ_նախագիծ_կներկայացնեն_միջուկային_օբյեկտների_մասին
Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը բանաձևի նախագիծ կներկայացնեն, որն արգելում է ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների վրա հարձակումներ իրականացնել։ Այս մասին X-ում հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
(last modified 2025-09-16T14:36:50+00:00 )
Սեպտեմբեր 16, 2025 18:06 Asia/Tehran
  •  ՌԴ–ն, Չինաստանը և Իրանը համատեղ նախագիծ կներկայացնեն միջուկային օբյեկտների մասին

Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը բանաձևի նախագիծ կներկայացնեն, որն արգելում է ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների վրա հարձակումներ իրականացնել։ Այս մասին X-ում հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ամբողջականությունը պաշտպանելու նպատակով Իրանը Չինաստանի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Բելառուսի հետ միասին ներկայացրել է «ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների և կայանքների վրա հարձակման կամ հարձակման սպառնալիքի բոլոր ձևերի արգելքի մասին» բանաձևի նախագիծ», – գրել է Բաղային։

Նրա խոսքով՝ բոլոր երկրներն ունեն խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկան զարգացնելու և ցանկացած հարձակման կամ հարձակման սպառնալիքի դեմ արդյունավետ պաշտպանության անքակտելի իրավունք։

«Նախագիծը նաև հաստատում է, որ բոլոր պետությունները պետք է զերծ մնան այլ երկրներում խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումից կամ հարձակման սպառնալիքից», – նշել է իրանցի դիվանագետը։

Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հավանություն էր տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը։