Չինաստանը և Սաուդյան Արաբիան համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն
https://parstoday.ir/hy/news/world-i237962-Չինաստանը_և_Սաուդյան_Արաբիան_համատեղ_ռազմածովային_զորավարժություններ_կանցկացնեն
Չինաստանը և Սաուդյան Արաբիան հոկտեմբերի երկրորդ և երրորդ տասնօրյակում Սաուդյան Արաբիայում կանցկացնեն համատեղ ռազմածովային զորավարժություններ՝ «Կապույտ սուր 2025» անվամբ։
(last modified 2025-10-11T07:39:32+00:00 )
Հոկտեմբեր 11, 2025 11:09 Asia/Tehran
  • Չինաստանը և Սաուդյան Արաբիան համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Չինաստանը և Սաուդյան Արաբիան հոկտեմբերի երկրորդ և երրորդ տասնօրյակում Սաուդյան Արաբիայում կանցկացնեն համատեղ ռազմածովային զորավարժություններ՝ «Կապույտ սուր 2025» անվամբ։

Անցկացվելիք զորավարժությունների մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ծյան Բինը, հայտնել է «Սինհուա» գործակալությունը։

Ծյան Բինը հայտարարել է, որ այս զորավարժությունները կլինեն երրորդը երկու երկրների ռազմածովային ուժերի միջև և, ինչպես սպասվում է, կնպաստեն տեխնիկական և մարտավարական փորձի փոխանակմանը, ինչպես նաև կխորացնեն երկու կողմերի միջև բարեկամական հարաբերություններն ու գործնական համագործակցությունը։