Վաշինգտոնյան համաձայնագիրը և Կովկասում տերությունների ազդեցության վերաբաշխումը
https://parstoday.ir/hy/news/world-i237974-Վաշինգտոնյան_համաձայնագիրը_և_Կովկասում_տերությունների_ազդեցության_վերաբաշխումը
Առաջին հայացքից Զանգեզուրի միջանցքը տարանցիկ մայրուղի է, սակայն նախագծի բնույթը և դրա կառավարման ինստիտուտների որոշման եղանակը ցույց են տալիս, որ այս երթուղին կարող է դառնալ Կովկասում քաղաքական և տնտեսական ազդեցության վերաիմաստավորման արդյունավետ գործիք։
(last modified 2025-10-11T16:04:46+00:00 )
Հոկտեմբեր 11, 2025 17:15 Asia/Tehran
  • Վաշինգտոնյան համաձայնագիրը և Կովկասում տերությունների ազդեցության վերաբաշխումը

Առաջին հայացքից Զանգեզուրի միջանցքը տարանցիկ մայրուղի է, սակայն նախագծի բնույթը և դրա կառավարման ինստիտուտների որոշման եղանակը ցույց են տալիս, որ այս երթուղին կարող է դառնալ Կովկասում քաղաքական և տնտեսական ազդեցության վերաիմաստավորման արդյունավետ գործիք։

Ըստ Tasnim լրատվական գործակալության՝ Երևանի և Բաքվի միջև 2025 թվականի օգոստոսի համաձայնագիրը, որը նախատեսում է Զանգեզուրի միջանցքի բացումը և կառավարումը, ավելին է, քան պարզապես տրանսպորտային նախագիծ, այն Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական վերադասավորման խորհրդանիշ է։ 

Երթուղու զարգացման և շահագործման մեջ կենտրոնական դեր վերապահելով  միջազգային կոնսորցիումներին, և հատկապես Միացյալ Նահանգների ռազմավարական ներկայությանը, այս համաձայնագիրը վերլուծության կենտրոնում  է պահում երեք կարևոր առանցք 1-Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև մրցակցությունը տարածաշրջանային ազդեցության շուրջ, 2- Թուրքիայի դերը «թուրքական աշխարհի» աշխարհատնտեսական կապերի ամրապնդման գործում և 3- Հայաստանի լեգիտիմության և ինքնիշխանության համար ներքին հետևանքները։

Գործառնական սեփականության, վարձակալության ժամկետի, իրավական բացառությունների և վեճերի լուծման մեխանիզմների վերաբերյալ ցանկացած որոշում տնտեսությունից դուրս երկարաժամկետ հետևանքներ կունենա՝ տարածաշրջանի խոշոր  դերակատարների ուժի հարաբերակցությունից մինչև տարածաշրջանի փոքր երկրների և արտատարածաշրջանային դերակատարների միջև հարաբերությունների կառուցվածքը։

1. Ռուսաստան-ԱՄՆ մրցակցություն. Վաշինգտոնի հաղթաթուղթը, թե՞ Մոսկվայի համար կրկնակի պարտություն 

Միջանցքի զարգացման գործում ԱՄՆ-ի առանցքայնությամբ միջազգային կառավարման դերի ընդունումը ներկայացնում է Վաշինգտոնի պաշտոնական մուտքը մի ասպարեզ, որը վերջին երեք տասնամյակների ընթացքում գտնվել է Ռուսաստանի ազդեցության և անվտանգության երաշխիքի ներքո։ Այս իրադարձությունն ունի մի քանի սկզբունքային ուղերձներ.

Առաջին՝ Ռուսաստանի ազդեցության մենաշնորհային բաղադրիչի նվազումը․  Ռուսաստանը որպես Կովկասում հրադադարի երաշխավոր և անվտանգության ավանդական  դերակատար, այժմ բախվում է այնպիսի քայլերի, որոնք կարող են նվազեցնել իր քաղաքական-անվտանգային դերի շրջանակը: Կարճաժամկետ հեռանկարում Մոսկվան կարող է մեծացնել դիվանագիտական ​​ճնշումը, ակտիվացնել իր ռազմական ներկայությունը հարակից կարևոր վայրերում կամ հույսը դնել տարածաշրջանային դաշինքների վրա, սակայն երկարաժամկետ հեռանկարում, եթե  երթուղին արդյունավետ և ավելի քիչ ծախսով միանա  համաշխարհային առևտրային ցանցերին, Ռուսաստանի նախկին դիրքը վերականգնելու կարողությունը կնվազի։

Երկրորդ՝ ազդեցության մենաշնորհային պատուհանների թուլացումը. Ամերիկայի  նման  երրորդ հզոր  դերակատարի  ներկայությունը, վերաիմաստավորում է տեղական դերակատարների հեռանկարը տնտեսական-անվտանգային դրույթների նկատմամբ։ Հնարավոր է տեղական կառավարությունները  կապիտալ ներգրավելու և կարճաժամկետ տնտեսական անվտանգությունն ապահովելու համար համաձայնվել այնպիսի կարգավորումների, որոնք  կվտանգեն նրանց քաղաքական ինքնավարությունը։

2. Թուրքիա. Տարածաշրջանային աջակցից մինչև «Թուրքական աշխարհ» ցանցի ճարտարապետ

Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիան օգտագործում է միջանցքը որպես Կենտրոնական Ասիան և Անդրասիական շուկաները կապող ցամաքային զարկերակ: Անկարայի շահերը եռակի են՝ առևտրային տարանցիկ հասանելիություն, էներգետիկ ցանց և աշխարհամշակութային ազդեցության ամրապնդում:

3. Հայաստանը և ներքին լեգիտիմության դեմ ուղղված մարտահրավերը. ինքնիշխանության  քայքայում թե՞ զարգացում 

Այս համաձայնագրի ամենամեծ քաղաքական գինը վճարելու է  Հայաստանը: Իր տարածքի կամ ենթակառուցվածքի մի մասի երկարաժամկետ հանձնման կամ կառավարման վարձակալության  ընդունմանը խիստ արձագանքել են երկրի քաղաքացիական հասարակությունը, ընդդիմությունը և  ընտրանի խավը:

Եթե ​​համաձայնագիրը ներառում է լայն գործադիր լիազորություններ և իրավական բացառություններ օտարերկրյա կոնսորցիումների համար, դա կարող է  փաստորեն թուլացնել  երկրի որոշ հատվածների նկատմամբ ազգային ինքնիշխանությունը, մի հարց, որը համահունչ է Հայաստանի պատմական և անվտանգության զգայունությանը։

Տեղական մտահոգությունները հողերի ձեռքբերման, գյուղական համայնքների տեղահանման, տնտեսական օգուտների անհավասար բաշխման և որոշումների կայացմանը տեղական մասնակցության բացակայության վերաբերյալ մեծացնում են սոցիալական բողոքների հավանականությունը։ Եթե խոստացված տնտեսական օգուտները արագ չիրականացվեն կամ եթե համաձայնագրի և օգուտների բաշխման մեջ թափանցիկություն չլինի, դժգոհության ալիքը կարող է թուլացնել հյուրընկալ պետության օրինականությունը և վտանգել նախագծի միջազգային օրինականությունը։

Զանգեզուրի միջանցքը, պարզապես ենթակառուցվածքային նախագիծ լինելուց բացի ,փորձություն է այն բանի, թե ինչպես է վերաբաշխվում ազդեցությունը Կովկասում և ինչպես են տեղական դերակատարները փոխգործակցում միջտարածաշրջանային տերությունների հետ։ Եթե երթուղու կառավարման իրավական տեքստը և մեխանիզմները մշակվեն այնպես, որ զգալիորեն սահմանափակեն հյուրընկալ երկրի ազգային ինքնիշխանությունը, նախագծի քաղաքական կայունությունը դժվարությունների առջև կհայտնվի։

 

Հեղինակ՝ Եվրասիական հարցերի  փորձագետ Մասումե Մոհամմադի