ԱՄՆ կառավարության արձակուրդի պատճառով Ներկայացուցիչների պալատի աշխատակիցները աշխատավարձ չեն ստանա
ԱՄՆ կառավարության արձակուրդից հետո Կոնգրեսը շարունակում է քննարկել բյուջեի օրինագիծը և չի կարողանում ընդունել ժամանակավոր բյուջե։
Արդյունքում, Ներկայացուցիչների պալատի աշխատակիցները այս ամիս աշխատավարձ չեն ստանա, ինչպես մյուս դաշնային աշխատակիցները՝ կառավարության արձակուրդի ընթացքում։
CNN-ը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ Ներկայացուցիչների պալատի աշխատակիցներին տեղեկացվել է, որ իրենց հաջորդ աշխատավարձը, որը պետք է վճարվեր հոկտեմբերի 31-ին, չի վճարվի։
Pars Today-ի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ Ներկայացուցիչների պալատի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանա դաշնային կառավարության արձակուրդի ընթացքում։
Հաղորդման մեջ ասվում է․ «Ֆինանսավորման սառեցման պատճառով Ներկայացուցիչների պալատի աշխատակազմի ղեկավարի գրասենյակը լիազորություն չունի աշխատավարձ վճարել մինչև ֆինանսավորումը շարունակելու մասին բանաձևը կամ 2026 թվականի ֆինանսական տարվա հատկացումների մասին օրինագիծը չհաստատվի»։
Ներկայացուցիչների պալատի աշխատակիցները վարձատրվում են ամսական մեկ, իսկ Սենատի աշխատակիցները՝ երկու անգամ։
Երեքշաբթի օրը Սենատը 13-րդ անգամ չկարողացավ ընդունել հանրապետականների կողմից աջակցվող ֆինանսավորման օրինագիծը՝ փակուղուն վերջ դնելու համար: Քվեարկությունը ավարտվել է 54-45 արդյունքով։ Հանրապետականներին անհրաժեշտ էր ևս վեց ձայն՝ օրինագիծն ընդունելու համար։
Հանրապետականները քննարկում են նաև կառավարության արձակուրդի ընթացքում պետական ծառայողների աշխատավարձը վճարելու և այնպիսի ծրագրերի ֆինանսավորման հարցն ինչպիսին է «Լրացուցիչ սննդի օգնության ծրագիրը», որնէ մեկ ամիս սննդի օգնություն է տրամադրում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին։
Դեմոկրատների վրա ճնշումն աճում է, քանի որ դաշնային աշխատողների ամենամեծ արհմիությունը երկուշաբթի օրը կոչ արեց բանաձև ընդունել՝ կառավարության ֆինանսավորումը մինչև նոյեմբերի վերջ շարունակելու և կառավարության աշխատանքը վերսկելու համար։ Դաշնային աշխատողները որոշ ժամանակ չեն ստացել իրենց աշխատավարձերը, և ապագա վճարումները, այդ թվում՝ զինվորականների աշխատավարձը, կարող են վտանգի տակ լինել։
ԱՄՆ կառավարության աշխատանքը դադարեցվեց հոկտեմբերի 1-ին, այն բանից հետո, երբ Կոնգրեսի առաջնորդները չկարողացան համաձայնության գալ ժամանակավոր ֆինանսավորման օրինագծի շուրջ, և օրենսդիրները փորձեցին ցանկացած ձևով դուսր գալ փակուղուց։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեզանտը CNBC-ի Ամերիկյան ներդրումային ֆորումին ասել է, որ կառավարության արձակուրդը տնտեսությանը օրական արժենում է 15 միլիարդ դոլար։ Կառավարության վերջին արձակուրդը տեղի է ունեցել Թրամփի առաջին ժամկետի ընթացքում՝ 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի հունվարը, երբ նա պահանջել էր ֆինանսավորում ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկայնքով պատի կառուցման համար։ Աշխատանքը վերսկսվեց 35 օր անց, թռիչքների ուշացումների և չվճարված աշխատավարձերի պատճառով ուժեղ ճնշումից հետո։ Դա համարվում է ԱՄՆ պատմության մեջ կառավարության աշխատանքի դադարեցման ամենաերկար ժամանակահատվածը։