«Իսլամական պետությունը» կարող է ակտիվացնել գաղափարական պայքարն ինտերնետում
https://parstoday.ir/hy/news/world-i23899-Իսլամական_պետությունը_կարող_է_ակտիվացնել_գաղափարական_պայքարն_ինտերնետում
«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները Իրաքում և Սիրիայում տարածքեր կորցնելուց հետո ակտիվացնելու են իրենց գործունեությունն ինտերնետում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2016 04:33 Asia/Tehran
  • «Իսլամական պետությունը» կարող է ակտիվացնել գաղափարական պայքարն ինտերնետում

«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները Իրաքում և Սիրիայում տարածքեր կորցնելուց հետո ակտիվացնելու են իրենց գործունեությունն ինտերնետում:

Այդ մասին հայտարարել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ կոալիցիայում ամերիկյան նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մակգերկը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ Սենատում արտաքին գործերի կոմիտեում լսումների ժամանակ նրան հարցրել են՝ արդյո՞ք նա համաձայն է ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանի հայտարարության հետ, ով վերջերս զգուշացրել է Արևմուտքում հնարավոր նոր ահաբեկչությունների մասին: Մակգերկը պատասխանել է, որ ԻՊ-ն հարձակումներ է իրականացնում արդեն մի քանի տարի, դա նորություն չէ:

«Սակայն Իրաքում և Սիրիայում կորցրած տարածքերի չափով զինյալները փորձելու են ինտերնետով ոգեշնչել մարդկանց հարձակումներ իրականացնել, այդ ռիսկը մեծ է»,- խոստովանել է նա: