«Իսլամական պետությունը» կարող է ակտիվացնել գաղափարական պայքարն ինտերնետում
«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները Իրաքում և Սիրիայում տարածքեր կորցնելուց հետո ակտիվացնելու են իրենց գործունեությունն ինտերնետում:
Այդ մասին հայտարարել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ կոալիցիայում ամերիկյան նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մակգերկը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ Սենատում արտաքին գործերի կոմիտեում լսումների ժամանակ նրան հարցրել են՝ արդյո՞ք նա համաձայն է ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանի հայտարարության հետ, ով վերջերս զգուշացրել է Արևմուտքում հնարավոր նոր ահաբեկչությունների մասին: Մակգերկը պատասխանել է, որ ԻՊ-ն հարձակումներ է իրականացնում արդեն մի քանի տարի, դա նորություն չէ:
«Սակայն Իրաքում և Սիրիայում կորցրած տարածքերի չափով զինյալները փորձելու են ինտերնետով ոգեշնչել մարդկանց հարձակումներ իրականացնել, այդ ռիսկը մեծ է»,- խոստովանել է նա: