Վրաստանը 3-5 տարում կդառնա գազ արտահանող երկիր. Frontera
https://parstoday.ir/hy/news/world-i2392-Վրաստանը_3_5_տարում_կդառնա_գազ_արտահանող_երկիր._frontera
Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը 3-5 տարում կդառնա գազի արտահանող և կկարողանա գազով ապահովել Թուրքիային ու Արևելյան Եվրոպային։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2016 11:33 Asia/Tehran
  • Վրաստանը 3-5 տարում կդառնա գազ արտահանող երկիր. Frontera

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը 3-5 տարում կդառնա գազի արտահանող և կկարողանա գազով ապահովել Թուրքիային ու Արևելյան Եվրոպային։

Այդ մասին Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդի նիստում հայտարարել է Frontera ընկերության ղեկավար Սթիվ Նիկարսոնը։

Նա պատմել է Վրաստանում հայտնաբերված գազի հանքերի մասին. «Կարծում եմ, որ Վրաստանում հայտնաբերված գազային ռեսուրսը կազմում է մոտ 5 տրիլիոն խորանարդ մետր։ Հանքավայրը գտնվում է Արևելյան Վրաստանում։

Այդ ծավալը 10 տարվա ընթացքում կմատակարարվի շուկա և կփոխի գազի մատակարարման խաղի կանոնները։ Վրաստանը գազ կմատակարարի Թուրքիային ու Արևելյան Եվրոպային։ Վրաստանը 3-5 տարում կդառնա գազ արտահանող»։