Գյուլեր․ Անկարան վարժեցնում է Ադրբեջանի բանակը, ինչպես նաև խորհրդատվություն է տրամադրում
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան շարունակել է ամրապնդել կապերը Ադրբեջանի հետ, և դրա շրջանակում արդեն գրանցվել է զգալի զարգացում ադրբեջանական բանակի կարողությունների ամրապնդման ուղղությամբ։
«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել Ադրբեջանի զինված ուժերի կարողությունների ամրապնդման գործում», – նշել է թուրք նախարարը։
Գյուլերն ընդգծել է, որ Անկարան վարժեցնում է ադրբեջանական բանակը, ինչպես նաև խորհրդատվություն է տրամադրում
Գոհունակություն արտահայտելով օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների ու խաղաղություն կամքի համար՝ Գյուլերը հույս է հայտնել, թե խաղաղության համաձայնագիրը արագ կստորագրվի։