Թուրքիան հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մեկնարկի ժամկետը
Նոյեմբեր 27, 2025 18:24 Asia/Tehran
«Մենք նախատեսում ենք Զանգեզուրի միջանցքը գործարկել մինչև 2030 թվականը»։
Այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
«Թուրքիան Միջին միջանցքի կարևորագույն հատված է։ Չինաստանից բեռները կկարողանան հասնել Լոնդոն ընդամենը 18 օրում։
Մեր 10-ամյա կանխատեսմամբ մենք ակնկալում ենք, որ միայն «Զարգացման ուղիներ» նախագիծը կապահովի 50 միլիարդ դոլարի եկամուտ և տարեկան կստեղծի ավելի քան 60,000 լրացուցիչ աշխատատեղ», - նշել է նա։
Պիտակ