Ադրբեջանը նոր բացատրություն է հնչեցրել Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու իր պահանջի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i240478-Ադրբեջանը_նոր_բացատրություն_է_հնչեցրել_Հայաստանի_Սահմանադրությունը_փոփոխելու_իր_պահանջի_վերաբերյալ
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «The Holland Times»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2025 թվականը պատմականորեն նշանակալի փուլ է դարձել ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների, այլև ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
(last modified 2025-12-16T15:52:32+00:00 )
Դեկտեմբեր 16, 2025 19:22 Asia/Tehran
  • Ադրբեջանը նոր բացատրություն է հնչեցրել Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու իր պահանջի վերաբերյալ

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «The Holland Times»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2025 թվականը պատմականորեն նշանակալի փուլ է դարձել ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների, այլև ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը:

«Մեր երկրները օգոստոսին նախաստորագրել են խաղաղության պայմանագրի նախագիծը։ Մենք հույս ունենք, որ այն կարող է ստորագրվել հաջորդ տարի։ Երկու շաբաթ առաջ ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման գործընթացը։ Մինսկի խումբը 2020 թվականից ի վեր անգործունակ մարմին է եղել։ Մեր նպատակն է կայուն խաղաղություն ապահովել մեր երկրների միջև։ Դրա համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրությունը համապատասխանեցնել նախաստորագրված խաղաղության պայմանագրին։ Դրանից հետո պայմանագիրը կարող է ստորագրվել և վավերացվել երկու կողմերի կողմից», - հայտարարել է Էլչին Ամիրբեկովը։

ՀՀ Սահմանադրության և նախաստորագրված խաղաղության պայմանագրի անհամապատասխանության մասին միտքը նոր է և հայկական կողմից դեռևս մեկնաբանությունների չի արժանացել։ Մինչ այժմ Բաքվում այլ «բացատրություններ» են առաջ քաշում իրենց անհեթեթ պահանջի վերաբերյալ։