Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղեգիծը. Մարգվելաշվիլի
https://parstoday.ir/hy/news/world-i2413-Վրաստանը_կշարունակի_ՆԱՏՕ_ին_ինտեգրվելու_ուղեգիծը._Մարգվելաշվիլի
Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին անդամակցելուն ուղղված ջանքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2016 13:19 Asia/Tehran
  • Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղեգիծը. Մարգվելաշվիլի

Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին անդամակցելուն ուղղված ջանքերը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 3-ին Քութայիսում հայտարարել Է հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ խորհրդարանի լիագումար նիստում ելույթ ունենալով Վրաստանի զարգացման կարեւորագույն հարցերի վերաբերյալ տարեկան զեկույցով:

«Վրաստանի անվտանգության գերակայությունը ՆԱՏՕ-ին ինտեգրվելն Է եւ դաշինքին անդամակցելը, մենք կշարունակենք ջանքերն այդ ուղղությամբ,- ասել Է Մարգվելաշվիլին:- Մենք ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին աշխատում ենք ոչ միայն քաղաքականապես, այլեւ դաշինքի չափորոշիչների հիման վրա երկրի անվտանգության ամրապնդման առումով», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: