X օգտատերեր | Իրանը Ուկրաինա չէ. կեղծ հեղափոխությունը չի հաջողվի
X -ի օգտատերերն արձագանքել են Իրանում ահաբեկիչներին օգնելու մասին ԱՄՆ նախագահի ուղերձին։
Ավելի վաղ, Truth Social-ի իր էջում արած գրառման մեջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի ահաբեկիչներին կոչ էրա րել շարունակել անապահովություն և քաոս ստեղծել Իրանում: Նա գրել էր. «Օգնությունը ճանապարհին է»: Թրամփի ուղերձին արձագանքեցին
Pars Today-ն անդրադարձել է այդ ուղերձին X-ի օգտատերերի արձագանքին։
Ջեսսի անունով օգտատերն Իրանում ահաբեկիչներին անվանել է ԱՄՆ-ի և Իսրայելի գործակալներ: Նա գրել է․ «Իրանի ժողովուրդը պետք է հասկանա, որ ահաբեկիչները գործում են որպես ԱՄՆ-ի և Իսրայելի գործակալներ: Մի՛ տրվեք նրանց օրակարգին, իրանցի ժողովուրդ, թե չէ ձեր երկիրը կդառնա երկրորդ Պաղեստին»։

«ԱՄՆ-ի նպատակն է Իրանում հաստատել ամերիկամետ խամաճիկ ռեժիմ, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայում: Բայց Իրանը Ուկրաինա չէ, և կեղծ հեղափոխությունը չի հաջողվի», - գրել է Քրիստին Բիթոն Վիլկան
Օգտատեր Թրևիս Զելին գրել է․ «Թրամփի կողմից Իրանում ահաբեկիչներին աջակցությունը միջազգային իրավունքի համաձայն ակնհայտորեն անօրինական մի բանի կատարման հստակ խոստովանություն է»:

Շամա Ջանջո անունով օգտատերն անդրադարձել է երկուշաբթի օրը Իրանի ժողովրդի երթին՝ դատապարտելով ահաբեկիչների հանցագործությունները։ Նա գրել է. «Միլիոնավոր իրանցիներ դուրս են եկել փողոցներ՝ իրենց առաջնորդին աջակցելու համար: Դուք չեք կարող այսքան շատ մարդկանց ստիպել երթ անել: Սա իրական աջակցություն է, որը Թրամփը չի կարողացել հասկանալ»:
Փարասան Նարամ օգտատերն անդրադարձել է անկախ կառավարությունների դեմ գերիշխող երկրների դավադրությանը: Նա գրել է․ «Շատ կարևոր է, որ Թրամփը հրապարակավ հայտարարի այս մասին: Սա ցույց է տալիս, թե որքան երկար են օտարերկրյա ուժերը փորձել ոչնչացնել Իրանը: Պատմությունը վաղ թե ուշ ամեն ինչ կբացահայտի»:
Իրանցի օգտատեր Մեհդոխտը գրել է. «Խաղամոլ և պեդոֆիլ Թրամփը պետք է իմանա, որ յուրաքանչյուր իրանցի կպաշտպանի իր հողը իր կյանքով և թույլ չի տա, որ մեր հայրենիքի մի թիզը ընկնի թշնամու ձեռքը»: