Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
https://parstoday.ir/hy/news/world-i241778-Թուրքիայի_և_Ադրբեջանի_արտգործնախարարները_քննարկել_են_Հայաստանի_հետ_հարաբերությունների_կարգավորման_գործընթացը
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։
(last modified 2026-01-20T16:02:57+00:00 )
Հունվար 20, 2026 19:32 Asia/Tehran
  • Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։

Ինչպես APA-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, «հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը»։

Բացի այդ, մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային անվտանգության հարցերի, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։