Հայտնաբերվել է բնակության համար պիտանի մոլորակ. The Guardian
Աստղագետների թիմը Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից եւ ԱՄՆ-ից հայտնաբերել է պոտենցիալ բնակելի HD137010b մոլորակը, որը գտնվում է Երկրից 146 լուսնային տարի հեռավորության վրա։ Այս մասին հունվարի 29-ին տեղեկացրել է The Guardian թերթը՝ հղում կատարելով իրականացված հետազոտությանը։
Հայտնաբերվել է նոր մոլեկուլ պրոտոաստղերի շուրջ միջաստղային սառույցներում։
Պարբերականի տեղեկացմամբ՝ մոլորակը պտտվում է աստղի շուրջ, որը նման է Արեգակին, իսկ գիտնականների գնահատականներով՝ HD137010b-ն ընդամենը 6 տոկոսով է մեծ Երկրից։ Հետազոտողները, որոնց խոսքերը մեջբերել է թերթը, ընդգծել են, որ մոլորակը 50 տոկոս հավանականությամբ գտնվում է իր աստղի բնակելիության գոտում եւ նրա շուրջ պտույտ է կատարում 355 օրում։
Այդ աստղը ավելի սառն ու աղոտ է Արեգակից, ուստի ջերմաստիճանը մոլորակի վրա կարող է իջնել մինչեւ -70, նշել է պարբերականը։ Հետազոտական աշխատանքի հեղինակներից մեկի՝ դոկտոր Չելսի Հուանգի կարծիքով՝ մոլորակն ապագայում կարող է դառնալ ամենաառաջնահերթ օբյեկտը դիտարկման համար։