Օմանի ԱԳՆ-ն անդրադարձել է Մուսկատում կայացած Իրան-ԱՄՆ բանակցություններին
https://parstoday.ir/hy/news/world-i242486-Օմանի_ԱԳՆ_ն_անդրադարձել_է_Մուսկատում_կայացած_Իրան_ԱՄՆ_բանակցություններին
Օմանի ԱԳՆ-ն հայտարարել է. «Իրանի և Միացյալ Նահանգների միջև խորհրդակցությունները կենտրոնացած էին դիվանագիտական և տեխնիկական բանակցությունների վերսկսման համար հարմար պայմաններ ապահովելու վրա»։
(last modified 2026-02-06T13:28:00+00:00 )
Փետրվար 06, 2026 16:58 Asia/Tehran
  • Օմանի ԱԳՆ-ն անդրադարձել է Մուսկատում կայացած Իրան-ԱՄՆ բանակցություններին

Օմանի ԱԳՆ-ն հայտարարել է. «Իրանի և Միացյալ Նահանգների միջև խորհրդակցությունները կենտրոնացած էին դիվանագիտական և տեխնիկական բանակցությունների վերսկսման համար հարմար պայմաններ ապահովելու վրա»։

IRNA-ի փոխանցմամբ՝ Օմանի ԱԳՆ X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ ասված է. «Օմանի Սուլթանության կողմից Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շրջանակներում այսօր առավոտյան արտաքին գործերի նախարար պարոն Բադր բին Համադ ալ Բուսաիդին առանձին խորհրդակցություններ է անցկացրել Աբբաս Արաղչիի գլխավորած իրանական պատվիրակության և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթաքերի և Ջարեդ Քուշների գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ։
Այս խորհրդակցությունները կենտրոնացած են եղել դիվանագիտական և տեխնիկական բանակցությունների վերսկսման համար հարմար պայմաններ ապահովելու վրա, և միևնույն ժամանակ, հաշվի առնելով կողմերի ջանքերը այդ բանակցությունների հաջողության համար՝ երկարատև անվտանգության և կայունության հասնելու համար, ընդգծվել է դրանց կարևորությունը»։
Օմանի ԱԳ նախարարը  վերահաստատել է իր երկրի հանձնառությունը՝ շարունակել աջակցել երկխոսությանը և կողմերի տեսակետների մերձեցմանը, և  Օմանի պատրաստակամությունն է հայտնել՝ համագործակցել տարբեր գործընկերների հետ՝ ցանկալի նպատակներին և սպասումներին համապատասխանող համաձայնեցված քաղաքական լուծումների հասնելու համար։
Նա բարձր է գնահատել բանակցություններին աջակցող տարածաշրջանային երկրների ջանքերը։