ԱՄՆ-ն խոստովանում է իր անկարողությունը իրանական հրթիռները որսալու հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i243690-ԱՄՆ_ն_խոստովանում_է_իր_անկարողությունը_իրանական_հրթիռները_որսալու_հարցում
ParsToday- Պարսից ծոցում ԱՄՆ-ի բազաների դեմ Թեհրանի պատասդխաններից հետո, ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք խոստովանել են են իրանական հրթիռները որսալու իրենց անկարողությունը և ընդգծել են, որ չեն կարողանում հայտնաբերել դրանք։
(last modified 2026-03-12T17:43:55+00:00 )
Մարտ 12, 2026 21:13 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն խոստովանում է իր անկարողությունը իրանական հրթիռները որսալու հարցում

ParsToday- Պարսից ծոցում ԱՄՆ-ի բազաների դեմ Թեհրանի պատասդխաններից հետո, ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք խոստովանել են են իրանական հրթիռները որսալու իրենց անկարողությունը և ընդգծել են, որ չեն կարողանում հայտնաբերել դրանք։


Ըստ ParsToday-ի հաղորդման՝ Նյու Յորք Թայմզ թերթը իր հաղորդման մեջ հայտնել է, որ Իրանի հրթիռային հարձակումները շարունակվում են, այնպես որ, ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոն) երկու զինվորականի (որոնց անունները չեն նշվել), այդ նախարարությունը ամբողջությամբ թափանցիկ չի գործում Իրանի արձակած բոլոր համակարգերի մասին։ ԱՄՆ-ի այս երկու զինվորականները հավելել են. Իրանը կուտակել է մեծ թվով հրթիռներ՝ հարձակվելու կարևոր թիրախների, այդ թվում՝ ամերիկյան ռադարների վրա, որոնք նախատեսված են սպառնալիքները հայտնաբերելու համար։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի որոշ պաշտոնատար անձինք էլ գտնում են, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և իր խորհրդականները սխալ են գնահատել Իրանի արձագանքի ձևը։ Իրականում Իրանը, 12-օրյա պատերազմին հակառակ, հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Պարսից ծոցի ամբողջ տարածքումգտնվող ԱՄՆ-ի ռազմական բազաների ուղղությամբ։ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք Նյու Յորք Թայմզին նաև ասել են, որ Իրանի պատասխան հարձակումների ինտենսիվությունը ցույց է տալիս, որ Իրանը պատրաստ է պատերազմին ավելի շատ, քան կանխատեսել էր Թրամփի վարչակազմը։