ԱՄՆ նավթի պաշարները նվազել են, հասնելով վերջին 44 տարում ամենացածր մակարդակին 
https://parstoday.ir/hy/news/world-i243720-ԱՄՆ_նավթի_պաշարները_նվազել_են_հասնելով_վերջին_44_տարում_ամենացածր_մակարդակին
Ամերիկյան լրատվամիջոցները հայտարարել են, որ ԱՄՆ նավթի պաշարները նվազել են, հասնելով վերջին 44 տարում ամենացածր մակարդակին։
(last modified 2026-03-14T02:32:55+00:00 )
Մարտ 14, 2026 06:02 Asia/Tehran
  • ԱՄՆ նավթի պաշարները նվազել են, հասնելով վերջին 44 տարում ամենացածր մակարդակին 

Ամերիկյան լրատվամիջոցները հայտարարել են, որ ԱՄՆ նավթի պաշարները նվազել են, հասնելով վերջին 44 տարում ամենացածր մակարդակին։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ամերիկյան CBS ցանցը հաղորդել է. «Իրանի կողմից Հորմուզի նեղուցու փակելու և էներգետիկ ճգնաժամի պատճառով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաման է տվել ԱՄՆ ռազմավարական նավթի պաշարներից 172 միլիոն բարել նավթ ազատել»։
Այս հաղորդումը վկայում է, որ  այս որոշման արդյունքում ԱՄՆ նավթի պաշարները զգալիորեն նվազել են։
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայից հետո բենզինի գների աճի պատճառով, Միջազգային էներգետիկ գործակալության անդամ երկրները համաձայնել են իրենց ռազմավարական պաշարներից ազատել մոտ 400 միլիոն բարել նավթ՝ համաշխարհային նավթի շուկայի վրա ճնշումը նվազեցնելու համար։
Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը փակել է համաշխարհային կարևոր ջրային ուղի համարվող Հորմուզի նեղուցը, ինչի պատճառով  համաշխարհային շուկայում նավթի գինն աճել է։