«Հանզալեն» կոտրել է «Աման»-ի նախկին ղեկավարի էլեկտրոնային փոստը
Մարտ 14, 2026 10:12 Asia/Tehran
Սիոնիստական ռեժիմի անվտանգության թիրախների դեմ վերջին գործողության ընթացքում «Հանզալե» հաքերային խումբը հայտարարել է, որ ներթափանցել է Իսրայելի ռազմական հետախուզության գործակալության (Աման) նախկին ղեկավար Թամիր Հեյմանի էլեկտրոնային փոստ։ Ներկայումս Հեյմանը ղեկավարում է Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտը։
Խումբը հայտարարել է, որ Հեյմանի նամակագրությունից հրապարակվել է ավելի քան 50 հազար էլեկտրոնային նամակ։
Հեյմանին ուղղված ուղերձում, խումբը գրել է. «Համարեք ձեր բոլոր գաղտնի նամակագրությունները բացահայտված. յուրաքանչյուր գաղտնի զրույց, յուրաքանչյուր ռազմավարական ծրագիր, յուրաքանչյուր հուսահատ փորձ՝ ձեզ խելացի ներկայացնելու, այժմ հասանելի է աշխարհին»։