Ալ-Արաբիա. «ԱՄՆ-ը ձգտում է դուրս գալ պատերազմից»
https://parstoday.ir/hy/news/world-i243790-Ալ_Արաբիա._ԱՄՆ_ը_ձգտում_է_դուրս_գալ_պատերազմից
Pars Today- «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հաղորդել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է որքան հնարավոր է շուտ դուրս գալ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի հրահրած պատերազմից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2026 16:32 Asia/Tehran
  • Ալ-Արաբիա. «ԱՄՆ-ը ձգտում է դուրս գալ պատերազմից»

Pars Today- «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հաղորդել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է որքան հնարավոր է շուտ դուրս գալ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի հրահրած պատերազմից։

Pars Today-ը հղում անելով IRNA գործակալությունը, հաղորդել է, որ Թել Ավիվում «Ալ-Արաբիա»-ի թղթակից Մոհամմեդ Ալ-Սայադը երկուշաբթի հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ը մեծ աջակցություն է ցուցաբերել Իսրայելին՝ օդային կամուրջ ստեղծելով երկու երկրների միջև։ Այս ընթացքում ԱՄՆ-ը տարբեր զինամթերքներով և ռազմական տեխնիկայով բեռնված 50 ինքնաթիռ է ուղարկել Իսրայել։

Ալ-Սայադը, մեկնաբանելով Իսրայելի հակաօդային պաշտպանության հրթիռների պակասի մասին լուրերը, պարզաբանել է, որ իսրայելցիները չեն հայտարարել այդ պակասի մասին, այլ ամերիկացիներն են, որոնք առաջինն են բարձրաձայնել այս խնդիրը։ 
Նա կարծում է, որ այս քայլով ԱՄՆ-ը ցանկանում է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ նրանց համոզելու համար դադարեցնել պատերազմը։

Իսրայելական 12-րդ հեռուստաալիքը հայտնել է, որ մինչև կիրակի օրը Իրանի դեմ իրականացված հարձակումները Իսրայելի համար արժեցել են 7 միլիարդ դոլար, և այս ծախսերը շարունակում են աճել։

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան տնտեսական խորհրդի տնօրենը կիրակի օրը հայտարարել է, որ մինչ այժմ 12 միլիարդ դոլար է ծախսվել Իրանում իրականացվող ռազմական գործողությունների վրա։