Ամերիկացի  դեմոկրատ օրենսդիր. Թրամփի հայտարարությունները լուրջ հետևանքներ կունենան Միացյալ Նահանգների համար
https://parstoday.ir/hy/news/world-i243888-Ամերիկացի_դեմոկրատ_օրենսդիր._Թրամփի_հայտարարությունները_լուրջ_հետևանքներ_կունենան_Միացյալ_Նահանգների_համար
Արձագանքելով Կուբան օկուպացնելու իր ցանկության մասին ԱՄՆ նախագահի հայտարարությանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ կոնգրեսական  Ջիմ ՄաքԳովերնը զգուշացրել է, որ նման հայտարարությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ Միացյալ Նահանգների համար։  
(last modified 2026-03-20T09:45:11+00:00 )
Մարտ 20, 2026 13:15 Asia/Tehran
  • Ամերիկացի  դեմոկրատ օրենսդիր. Թրամփի հայտարարությունները լուրջ հետևանքներ կունենան Միացյալ Նահանգների համար

Արձագանքելով Կուբան օկուպացնելու իր ցանկության մասին ԱՄՆ նախագահի հայտարարությանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ կոնգրեսական  Ջիմ ՄաքԳովերնը զգուշացրել է, որ նման հայտարարությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ Միացյալ Նահանգների համար։  

 Նա նշել է, որ նման հայտարարությունները կստեղծեն վտանգավոր նախադեպ, հավելելով. «Եթե Միացյալ Նահանգների նման հզոր երկիրը թույլ տա իրեն բացահայտ խոսել մեկ այլ երկիր օկուպացնելու մասին կամ դա անի, դա կստեղծի վարքագծի նոր և անցանկալի ձև միջազգային ասպարեզում և իսկապես վտանգավոր է։ Ես կարող եմ միայն պատկերացնել, թե ինչ են մտածում Չինաստանն ու Ռուսաստանը հիմա»։ 
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամը հավելել է, որ Թրամփի մոտեցումը կխրախուսի համաշխարհային տերություններին, ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը, ավելի շատ սպառնալ իրենց տարածաշրջանային հարևաններին։
 Նա ասել է. «Այս իրավիճակում Չինաստանը կմտածի Թայվանը զավթելու մասին, իսկ Ռուսաստանը կասի. «Մի՛ խոսեք ինձ հետ Ուկրաինայի մասին»։»