Իրանի պատմական «որսը» տարբեր երկրների օգտատերերի ուշադրության կենտրոնում
Արաբ գրող Համդ ալ-Սավաեին Իրանի երկնքում F-35-ի խոցվելուց հետո գրել է. «Ռեկորդ՝ պատմության մեջ… Իրանն առաջին երկիրն է, որը թիրախավորել է F-35-ը։ Ռեկորդ՝ պատմության մեջ… Իրանն առաջին երկիրն է, որը նվաստացրել է ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցում և ստիպել անզորությունից օգնություն խնդրել։ Ռեկորդ՝ պատմության մեջ․․։ Իրանն առաջին երկիրն է, որը «Երկաթե գմբեթ» համակարգը վերածել է ծիծաղելի փուչիկի»։
եկորդ՝ պատմության մեջ… Իրանն առաջին երկիրն է, որը ոչնչացրել է տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաների մեծ մասը։ Ռեկորդ՝ պատմության մեջ… Իրանը համաշխարհային հարգանք է վաստակել՝ պաշտպանելով իր հողը, ժողովրդին և աշխարհագրությունը»։
Ազգային անվտանգության ամերիկացի վերլուծաբան Բրենդոն Վիչարդը, ծաղրելով Թրամփին և Իրանի ռազմական կարողությունների մասին Պենտագոնի խոսակցությունները, գրել է. «F-35 ծրագիրը ներկայացվել է որպես պատմության մեջ ամենաառաջադեմ ռադարախույս կործանիչ։ Այս ծրագիրը մեզ արժեցել է 2 տրիլիոն դոլար 20 տարվա ընթացքում և այժմ ոչնչացվում է այնպիսի բանակի հրթիռով, որի մասին Պենտագոնը բազմիցս ասել է ինձ, որ այն լիովին ձախողված է»։
Ամերիկացի երգիծաբանը նույնպես ծաղրել է ամերիկացի պաշտոնյաներին, ովքեր մարտադաշտից Ջերալդ Ֆորդի դուրս գալը վերագրել են լվացքատանը բռնկված հրդեհին՝ գրելով. «F-35 լվացքատունը հրդեհվել է»։
Բրիտանացի երգիչ և քաղաքական ակտիվիստը գրել է. «Մոլորակի վրա ամենաշատ պատժամիջոցների ենթարկված երկիրը խոցել է աշխարհի ամենաթանկ կործանիչը... Ոչինչ այլևս նույնը չի լինի»։
Ամերիկացի լրագրողն, անդրադառնալով Թրամփի այն հայտարարությանը, թե «ԱՄն-ն հաղթում է», գրել է.
F-35-ը խոցվել է պատմության մեջ առաջին անգամ։
Ավիակիրը հետ է քաշվել «վերանորոգման» համար։
ԱՄՆ բազաները անընդհատ հարձակման տակ են
Նավթի գինը գերազանցում է 100 դոլարը
Դաշնակիցները մերժում են օգնության խնդրանքը։
Իրանը վերահսկում է նավթի հոսքի 20%-ը։
Մեկ այլ օգտատեր, անդրադառնալով Իրանի պատմական «որսին» գրել է. «Քանի՞ այլ նմանատիպ միջադեպեր են եղել, որոնց մասին չի բարձրաձայնվել»։