Financial Times. Հնարավոր է համաշխարհային էներգետիկ ճգնաժամ
Մարտ 23, 2026 09:40 Asia/Tehran
Բրիտանական Financial Times-ը գրել է, որ առաջիկա 10 օրվա ընթացքում աշխարհը կարող է բախվել բնական գազի պակասի։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել համաշխարհային էներգետիկ ճգնաժամի։
Կատարը, որը մատակարարում է հեղուկ բնական գազի (LNG) համաշխարհային արտահանման մոտ 20 տոկոսը, Հորմուզի նեղուցի փակվելուց հետո դադարեցրել է արտահանումը։
Financial Times-ի հրապարակած հոդվածում նշվում է, որ գազի ներմուծումից կախված երկրները ստիպված կլինեն ավելի շատ վճարել, դիմել այլընտրանքային էներգիայի աղբյուրների կամ սահմանափակել սպառումը։ Նշվում է նաև, որ որոշ ասիական երկրներ արդեն իսկ իրենց օրակարգում են ներառել միջոցառումներ, այդ թվում՝ աշխատանքային շաբաթը չորս օրվա հասցնելը։